ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը հասել է իր նպատակներին Իրանում։
«Կարծում եմ՝ մենք հասել ենք մեր նպատակներին»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ այժմ կարող են «սկսել գործընթացի դանդաղեցումը»։
Փոխնախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները նշանակալի առաջընթաց է գրանցել Իրանի հետ բանակցություններում։ Հարցին, թե արդյոք նախատեսվում են հետագա հանդիպումներ, նա պատասխանել է, որ «գնդակը Իրանի դաշտում է»։
Վենսը բացատրել է, որ շաբաթավերջին դադարեցրել են Պակիստանում բանակցությունները, քանի որ իրանցիները չեն կարողացել համաձայնության գալ և ստիպված են եղել վերադառնալ Թեհրան։
«Առաջիկա քայլերի հիմնական հարցն այն է, թե արդյոք իրանցիները կցուցաբերեն բավարար ճկունություն և կընդունեն գործարքի իրականացման համար անհրաժեշտ կարևոր պայմանները»,- նշել է Վենսը։