Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14․00-ին։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը Ավանի նստավայրում նշանակել է նախնական դատական լսումներ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ եւս 8 անձ մեղադրվում են 2022-2024 թվականներին առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու մեջ։

Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է հուլիսի 6-ից։

Leave a comment