Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում կամ Իսլամաբադում, հաղորդում է Associated Press (AP)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ AP-ի՝ կողմերը քննարկում են Պակիստանի մայրաքաղաքում երկրորդ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Սակայն ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները Ժնևը նշում են որպես բանակցությունների նոր փուլի հնարավոր վայր։
Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակն ու տեղը դեռևս որոշված չեն, սակայն հնարավոր է, որ բանակցությունների նոր փուլը տեղի ունենալ արդեն ապրիլի 16-ին։