Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ղ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի «Մառան» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ղևոնդ Մ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր … Read more

Չինաստանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Չինաստանը դեմ է անօրինական և միակողմանի պատժամիջոցների,  և միջոցներ կձեռնարկի իր ընկերություններին և քաղաքացիներին պաշտպանելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Իրանին զենք մատակարարելու համար չինական ընկերությունների դեմ պատժամիջոցները։ «Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ վճռականորեն դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին, որոնք … Read more

ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հունիսի 12-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և HELVETAS Swiss Intercooperation-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցություն հաստատել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը խթանող ծրագրի շրջանակներում։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: «Հուշագիրը ստեղծում է կողմերի միջև համագործակցության շրջանակ կայուն տնտեսական … Read more

Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Արսեն Հովսեփյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Սուրբ Նշանի 5/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:

Ճապոնիան հույս ունի, որ Թրամփը այլևս չի հրապարակի Նարուտոյի կերպարով տեսանյութեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Անիմե կերպարների և պատկերների օգտագործումը թույլատրվում է միայն հեղինակային իրավունքի տիրոջ համաձայնությամբ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական անվտանգության նախարար Կիմի Օնադան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսանյութը, որտեղ նա ներկայացված է որպես Նարուտո Ուզումակի՝ հայտնի «Naruto» անիմե սերիալի գլխավոր հերոսը։ Նախարարը հույս է հայտնել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի։ … Read more

Մասկը դարձավ աշխարհի առաջին դոլարային տրիլիոնատերը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է համաշխարհային պատմության մեջ առաջին դոլարային տրիլիոնատերը՝ իր SpaceX ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո։ Այս մասին հունիսի 12-ին հայտնել է Reuters գործակալությունը։ «Քիչ գործարար առաջնորդներ են այնքան խորապես արմատավորվել զանգվածային մշակույթում, որքան հավակնոտ ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը դարձել է հա մացանցային մշակույթի կենտրոնական դեմքերից մեկը … Read more

Հարցը գտնվում է իմ վերահսկողության ներքո․ Սարգսյանը՝ երեխային կոնֆետի տեսքով թմրանյութ տալու մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Դեպքը մեզ համար մտահոգիչ է, որովհետև առաջին անգամ է կարծես թե նմանատիպ իրավիճակ, երբ ունենք այսպիսի դեպք: Ամբողջ իրավապահ համակարգն այս պահի դրությամբ պատշաճ կերպով դիտարկում է դեպքը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Աշտարակի Օրգով գյուղի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտի՝ դպրոցական էքսկուրսիայից հետո հիվանդանոցում հայտնվելու դեպքին։ … Read more

ԱԺ-ում ծառերից մեկի տակ սունկ է աճում, ընդդիմադիր փոքրիկ խմբակներից մեկին սա շատ կհետաքրքրի․ Ալեքսանյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․  ԱԺ-ում ծառերից մեկի տակ այ էսպես սունկ է աճում: Ընդդիմադիր փոքրիկ խմբակներից մեկին սա շատ կհետաքրքրի կարծում եմ:

Իրանի-ԱՄՆ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը բաղկացած է 14 կետից․ Mehr

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը բաղկացած է 14 կետից: Գործակալության տվյալներով՝ հուշագիրը նախատեսում է 30 օրվա ընթացքում վերացնել ծովային շրջափակումը և ամերիկյան ուժերը դուրս բերել Իրանին սահմանակից տարածքներից: Ըստ Թեհրանի հետ կնքված համաձայնագրի՝ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պարտավոր կլինեն ներկայացնել Իրանի վերականգնման առնվազն 300 միլիարդ … Read more