Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չինաստանը դեմ է անօրինական և միակողմանի պատժամիջոցների, և միջոցներ կձեռնարկի իր ընկերություններին և քաղաքացիներին պաշտպանելու համար։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Իրանին զենք մատակարարելու համար չինական ընկերությունների դեմ պատժամիջոցները։
«Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ վճռականորեն դեմ է ապօրինի միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն միջազգային իրավական հիմք և չեն ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանությունը», — նշել է նա։