ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցել՝ չնայած լարվածության սրմանը․ Fox

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունները շարունակվել են չորեքշաբթի օրը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումները ուժեղացնելու սպառնալիքներին, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ «Բանակցությունները դեռևս շարունակվում են», – հեռուստաալիքը մեջբերել է պաշտոնյայի խոսքերը՝ հավելելով, որ Վաշինգտոնը «կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Թեհրանի հետ համաձայնության հասնելու համար»։ … Read more

Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել. Խուդաթյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «Վաղարշապատում քոչարյանականները ձայներ կորցնելու օլիմպիական ռեկորդ են սահմանել. 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններում ստացել են 10 051 ձայն, 2026 թվականի հունիսի 7-ին` 3967 ձայն: Ստացվում է՝ էս մեծախոսները 7 ամսից քիչ ժամանակում կորցրել են 6084 վաղարշապատցու վստահության քվե: Թողես, մեծ-մեծ խոսեն»։ ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան

Վանաձորում թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Սիմոնյանին պատկանող թանի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը, – պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել … Read more

Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է.  «Փեսա Միշիկի սան Գոհար Մելոյանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, մի ֆանտաստիկ միտք ասաց քիչ առաջ: Ըստ նրա՝ քանի որ ՔՊ-ն նախորդ ընտրություններում պարտվել էր Կենտրոն վարչական շրջանում, դրա համար այս անգամ ընտրությունների օրերին կազմակերպեց «Գինու օրեր» միջոցառումը, … Read more

Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան սպասվելիք հանդիպման մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման վերաբերյալ որոշումը կկայացվի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական հաշվարկից հետո. լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մինչև ընտրությունների ավարտը, Հայաստանի վարչապետը, հավանաբար, զբաղված կլինի ներքին գործերով։ Այնուհետև, կախված նրանից, թե ինչպես կընթանան հետընտրական գործընթացները, մենք որոշումներ կկայացնենք երկկողմ մակարդակով»,- ասել … Read more

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների առթիվ։ Կուսակցության հրապարակած շնորհավորանքի տեքստում ասվում է. «Հակառակ աննախադեպ և բացահայտ արտաքին միջամտության, ինչպես նաև ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից լայնածավալ ընտրակաշառքի և այլ անթույլատրելի միջոցների կիրառման՝ Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը՝ … Read more

Վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ ձայները 49,8%-ից դարձել են 49,9%. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:   «Սա դեռ վերջնական պատկերը չէ։ Տենդենցը հստակ է՝ այս ամենի արդյունքում ամենաշատը ավելանում են ՔՊ-ի ձայները և տոկոսները»,- նշել է նա։

Մոդին և Թրամփը բանակցություններ կվարեն G7-ի շրջանակներում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հավանաբար, երկկողմ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որի օրակարգում կլինեն առևտուրը, վիզաները և էներգետիկ համագործակցությունը՝ հայտնել է Հնդկաստանի կառավարության աղբյուրը։ Հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքում կայանալիք գագաթնաժողովը կհավաքի աշխարհի խոշորագույն երկրների առաջնորդներին։

ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հունիսի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականներին։ Ընդգծվել է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն … Read more