ԿԸՀ-ն հրապարակել է 110 տեղամասերի նախնական արդյունքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար:   1. Ռեֆորմիստների կուսակցություն 0.11 տոկոս 22 ձայն   2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն 0.86 տոկոս 166 ձայն   3. «Ուժեղ Հայաստան» դաշինք 21.43 տոկոս 4152 ձայն   4. Հայաստանի շնորհապետական  կուսակցություն 0.97 տոկոս 188 ձայն   5. «Նոր ուժ» ռեֆորմիստական … Read more

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ի իր էջում։ «Ես անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և մեր ժողովուրդների բարգավաճման համար»,- գրել է նա։

Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ. FIP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տարածվում է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ժամկետային զինծառայողները քվեարկում։ Զինծառայողների քվեարկության տեսանյութը 10/51 ընտրատեղամասից է։ Ընդդիմության առանձին ներկայացուցիչներ հայտարարել են, թե քվեարկությունն ավարտվել է, սակայն ընտրատեղամասում «զինծառայողների կուտակումներ են»։ «Քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են։ Նրանց բերել են քվեարկելու․․․», … Read more

2026 թ. փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով Գլխավոր դատախազություն ստացվել է 425 հաղորդում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների և արդյունքների ընթացքին: Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 … Read more

Հարթաշենում 96 մասնակցից 84-ն իր ձայնը տվել են ՔՊ-ին. Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աշոցքի Հարթաշեն գյուղում 96 մասնակցից 84-ն իր ձայնը տվել են ՔՊ-ին: Այդ մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Աշոցքի Վարդաղբյուրում արդյունքը հետևյալն է.    ՔՊ – 50 «Ուժեղ Հայաստան» – 3 ԲՀԿ – 3 «Հայաստան» – 1 ԴՕԿ  -1 «Միասնության թևեր»  – 1 Շնորհապետական կուսակցություն – 1   … Read more

Իշխան Սաղաթելյանը կեղծիք է տարածել․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Իշխան Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում հայտնել է, թե լռության օրը ուժային բոլոր կառույցների ծառայողներին պարգևավճար են տվել։ Նաև եղել է հստակեցում, որ գումարի չափը կազմել է 200 հազարական դրամ։ Լրատվամիջոցներին ՆԳՆ-ից հայտնեցին, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը։

ԽՈՇՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. Տաշիր Սամոյից՝ 45 ընտրողի ընդհանուր՝ 7.5 միլիոն դրամի ընտրակաշառք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցավոր սխեմա. ձերբակալվել է 7 անձ: Մանրամասերը՝ տեսանյութում:

Գորիսի զինվորականների մասին մամուլում տարածված տեղեկությունը բացարձակ սուտ է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մամուլում տարածված տեղեկությունը, թե իբր Գորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար է խոստացվել ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար, բացարձակ սուտ է։ Որպես իբր ապացույց ներկայացված տեսանյութում պարզ երևում է, որ նրանք ժամկետային զինծառայողներ են, այլ ոչ պայմանագրայիններ:

Ժամը 17:00-ի դրությամբ ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Տեղեկատվություն․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 17․00-ի դրությամբ) Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը … Read more