Լոբոդան լուսանկար է հրապարակել Ալեն Սիմոնյանի և նրա հարսնացուի հետ ու շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Լոբոդան լուսանկար է հրապարակել Ալեն Սիմոնյանի ու նրա հարսնացուի՝ Անելյա Գուբրյանի հետ ու շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար: Հավելենք, որ երգչուհին օգոստոսի 15-ին համերգ էր ունեցել Երևանում:

Ադրբեջանում Ջեքի Չանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն ավարտվել են

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ադրբեջանում ավարտվել են «Աստծո զրահը 4. Վերջնագիր» (Броня Бога 4: Ультиматум) ֆիլմի մի մասի նկարահանումները, որոնց մասնակցել է նաև Ջեքի Չանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սա երբևէ իրականացված խոշորագույն արտասահմանյան կինոնախագիծն է: Նշվել է, որ արտասահմանյան կինոպրոդյուսերներին երկիր ներգրավելը Ադրբեջանի Հանրապետության նախագահի սահմանած քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է կինեմատոգրաֆիայի ոլորտում. Նշվում է, … Read more

Կարեն Դեմիրճյան փողոցում մայթերի բարեկարգման աշխատանքներ կկատարվեն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:

ԱՄՆ-ն ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ «ԱՄՆ-ն ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ»: Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Սպիտակ տան և ԻՀՊԿ-ի ղեկավարության միջև ոչ պաշտոնական կապի ուղիների մասին հղում անելով աղբյուրներին՝ հայտնել էր ամերիկյան Axios պորտալը։

Ավան վարչական շրջանում շարունակվում են բացազատման աշխատանքները. Հակոբյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ավան վարչական շրջանում շարունակվում են բացազատման աշխատանքները։ Իրականացվող աշխատանքների նպատակն է բարեկարգել տարածքները, ապահովել քաղաքացիների անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժը, ինչպես նաև նպաստել համայնքի առավել մաքուր ու կոկիկ տեսքին։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

Մեծագույն ձեռքբերում է, որ մեր օրոք ՏԻՄ-երում հաղթում են ընդդիմադիրները, ինչը վատ է խոսում ձեր մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Մեծագույն ձեռքբերում է, որ մեր օրոք ՏԻՄ-երում հաղթում են ընդդիմադիրները, ինչը վատ է խոսում ձեր մասին

Աշոտ Զաքարյանն ազատվել է ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Աշոտ Զաքարյանն ազատվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում։ Զաքարյանն այդ պաշտոնում էր 2020 թվականից։ … Read more

Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Գոռ Թովմասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Գոռ Համլետի Թովմասյանի կենսագրությունը Ծնվել է 1985 թվականի մարտի 11-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Աշխատանքային գործունեություն III-VIII.2026թ. – ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ, 2021-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության … Read more

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Հ.-ն, ով մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու, կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար` հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Հ.-ի տեղափոխումը Երևան: