Ադրբեջանում ավարտվել են «Աստծո զրահը 4. Վերջնագիր» (Броня Бога 4: Ультиматум) ֆիլմի մի մասի նկարահանումները, որոնց մասնակցել է նաև Ջեքի Չանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սա երբևէ իրականացված խոշորագույն արտասահմանյան կինոնախագիծն է:
Նշվել է, որ արտասահմանյան կինոպրոդյուսերներին երկիր ներգրավելը Ադրբեջանի Հանրապետության նախագահի սահմանած քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է կինեմատոգրաֆիայի ոլորտում.
Նշվում է, որ ֆիլմն էկրան բարձրանալուց հետո Ջեքի Չանի տասնյակ միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում, հատկապես Հարավարևելյան Ասիայում, հետաքրքրված կլինեն բացահայտելու Ադրբեջանը որպես նոր զբոսաշրջային ուղղություն:
Ֆիլմի ադրբեջանական հատվածի նկարահանումների ավարտից հետո Ջեքի Չանը հանդիպել է գործընթացին աջակցություն ցուցաբերած պետական հիմնարկների և ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դերասանն անձամբ շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին աջակցության համար և հուշանվերներ հանձնել: