Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշոտ Զաքարյանն ազատվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Աշոտ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում։
Զաքարյանն այդ պաշտոնում էր 2020 թվականից։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ։