https://arm.sputniknews.ru/20261009/rybar-telegramjan-aliqi-himnadrin-ev-nra-ughekicnerin-artaqsum-en-chernvogvoriajic-107921014.html
«Рыбарь» տելեգրամյան ալիքի հիմնադրին և նրա ուղեկիցներին արտաքսում են Չեռնոգորիայից
«Рыбарь» տելեգրամյան ալիքի հիմնադրին և նրա ուղեկիցներին արտաքսում են Չեռնոգորիայից
Sputnik Արմենիա
Ավելի վաղ մտահոգություն էր հնչել, որ Զվինչուկին կարող են արտահանձնել ԱՄՆ–ին, որտեղ նրա համար 10 միլիոն դոլարի պարգևատրում է հայտարարված: 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T20:01+0400
2026-10-09T20:01+0400
2026-10-09T20:02+0400
չեռնոգորիա
ձերբակալություն
արտաքսում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/03/56210697_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3e30a9de8a8ff73abadb6a76c0297ba.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Չեռնոգորիայի իշխանությունները երկրից կարտաքսեն «Рыбарь» տելեգրամյան ալիքի ձերբակալված հեղինակներին։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն:Չեռնոգորիայի Ռիսան քաղաքում ռուսաստանցի ռազմական բլոգեր Միխայիլ Զվինչուկի, նրա կնոջ և նրանց երեք աշխատակիցների ձերբակալության մասին հայտնի էր դարձել այսօր:Չեռնոգորիայի ՆԳՆ-ն 35-ամյա Միխայիլ Զվինչուկին և նրա ուղեկիցներին ճանաչել է որպես սպառնալիք Չեռնոգորիայի ազգային անվտանգությանը:«Baza» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ երկիրը լքելու կարգադրություն է տրվել բլոգերին, նրա կնոջը՝ Վալերիային, ինչպես նաև Սերգեյ Բելոուսին, Պավել Լեկատորչուկին և Կիրա Դորոշենկոյին:ՌԴ 5 քաղաքացիների կացության կարգավիճակը չեղարկվել է, և ազգային ու ներքին անվտանգության նկատառումներով նրանց արտաքսման կարգադրագրեր են տրվել:Միխայիլ Զվինչուկը «Рыбарь» Telegram-յան ալիքի հիմնադիրն է։ Այս ալիքը հիմնականում ռազմական և միջազգային թեմաների է անդրադառնում: 2024 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլարի պարգևատրում է սահմանել բլոգերի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնելու համար՝ նրան մեղադրելով ընտրություններին միջամտելու մեջ: Անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիան նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։
չեռնոգորիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/03/03/56210697_180:0:1600:1065_1920x0_80_0_0_f28c76f9fc4c1c42cf2eff86aacfb8f5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չեռնոգորիա, ձերբակալություն, արտաքսում
չեռնոգորիա, ձերբակալություն, արտաքսում
20:01 09.10.2026 (Թարմացված է: 20:02 09.10.2026)
Բաժանորդագրվել
Ավելի վաղ մտահոգություն էր հնչել, որ Զվինչուկին կարող են արտահանձնել ԱՄՆ–ին, որտեղ նրա համար 10 միլիոն դոլարի պարգևատրում է հայտարարված:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Չեռնոգորիայի իշխանությունները երկրից կարտաքսեն «Рыбарь» տելեգրամյան ալիքի ձերբակալված հեղինակներին։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն:
Չեռնոգորիայի Ռիսան քաղաքում ռուսաստանցի ռազմական բլոգեր Միխայիլ Զվինչուկի, նրա կնոջ և նրանց երեք աշխատակիցների
ձերբակալության մասին հայտնի էր դարձել այսօր:
Չեռնոգորիայի ՆԳՆ-ն 35-ամյա Միխայիլ Զվինչուկին և նրա ուղեկիցներին ճանաչել է որպես սպառնալիք Չեռնոգորիայի ազգային անվտանգությանը:
«Baza» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ երկիրը լքելու կարգադրություն է տրվել բլոգերին, նրա կնոջը՝ Վալերիային, ինչպես նաև Սերգեյ Բելոուսին, Պավել Լեկատորչուկին և Կիրա Դորոշենկոյին:
ՌԴ 5 քաղաքացիների կացության կարգավիճակը չեղարկվել է, և ազգային ու ներքին անվտանգության նկատառումներով նրանց արտաքսման կարգադրագրեր են տրվել:
Միխայիլ Զվինչուկը «Рыбарь» Telegram-յան ալիքի հիմնադիրն է։ Այս ալիքը հիմնականում ռազմական և միջազգային թեմաների է անդրադառնում: 2024 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը 10 միլիոն դոլարի պարգևատրում է սահմանել բլոգերի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնելու համար՝ նրան մեղադրելով ընտրություններին միջամտելու մեջ: Անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիան նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։