Իրան. դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները

Հորմուզի նեղուցի փակումը կարևոր է, բայց ոչ բավարար: Նավթի շուկան չի պտտվում միայն «իրական առաջարկի» շուրջ, այլ գտնվում է «սպասումների» ազդեցության տակ: Եթե խափանումները տևեն ընդամենը մի քանի օր, մեկ կամ երկու շաբաթ, շուկան որոշ չափով կկլանի շոկը՝ պաշարների, այլընտրանքային երթուղիների և հոգեբանական կառավարման հաշվին»,- նշվում է իրանական Khabaronline պարբերականի հրապարակման մեջ։ «Այդ դեպքում ի՞նչ … Read more

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկուստեք ընդգծվել են 2025 թ. օգոստոսի 8-ի վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից ի վեր արձանագրված նշանակալի զարգացումներն ու ձեռքբերումները: Ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի … Read more

Զգուշացում․ բարձր ջերմաստիճանի պայմաններում աճում է հրդեհների վտանգը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմային ֆոնի էական բարձրացում: Սպասվող բարձր ջերմաստիճանի հետևանքով հրդեհների ու պայթյունների առաջացման ռիսկի կտրուկ աճով պայմանավորված ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է բնակչությանը ցուցաբերել առավելագույն զգոնություն: «Առանձնակի ուշադրություն և խստագույն վերահսկողություն է պահանջվում հատկապես պայթյունավտանգ օբյեկտների տարածքում, մասնավորապես՝ … Read more

Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի

Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից: Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ 150 միլիոն դոլարի բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել Հարկաբյուջետային … Read more

Toyota-ի զուտ շահույթն աճել է 1.8 անգամ

Ճապոնական խոշորագույն Toyota Motor Corp. ավտոարտադրողը հրապարակել է 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի (ապրիլ-հունիս) ֆինանսական հաշվետվությունը։ Ընկերության զուտ շահույթը և հասույթը գերազանցել են վերլուծաբանների սպասումները, ինչի ֆոնին ղեկավարությունը բարձրացրել է տարեկան կանխատեսումները։ Ֆինանսական հիմնական ցուցանիշները (Q1) Ցուցանիշ Փաստացի (Q1) Նախորդ տարի Quick-ի կանխատեսում Զուտ շահույթ 1.48 տրլն իեն ($9.42 մլրդ) 841.3 մլրդ իեն 978.5 մլրդ … Read more

Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը

Օգոստոսի 4-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը, քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի … Read more

Էդվարդ Ասրյանը քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացումը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը

«Աստարա» մաքսակետում և բեռնային տերմինալում մոտ տասը բեռնատարներից կազմված խցանում է առաջացել՝ ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով, հաղորդում է ՌԻԱ «Դաղստան»-ը։ Ինչպես հայտնել են Դաղստանի տրանսպորտի նախարարությունից, բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանմամբ ուղարկվեր Ռուսաստան։ Սակայն պարզվել է, որ իրանցի միջնորդները փորձել են փոխարինել փաստաթղթերը, որպեսզի ապրանքը ներկայացնեն որպես իրանական։ Դաղստանից վարորդներն արդեն … Read more

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 4-ը ներառյալ. 1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1272 հատ կամ օգտագործվել է 58%-ը 2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների … Read more

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության խարդախություններ

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից: Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։ Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են … Read more