Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը

Օգոստոսի 4-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության նորանշանակ միացյալ քարտուղար Ամիտ Թելանգի հետ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանը, քննարկվել են երկու երկրների պաշտպանության համագործակցության, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական և ռազմաուսումնական բնագավառի, ինչպես նաև առաջիկա համապատասխան այցերի … Read more

Էդվարդ Ասրյանը քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացումը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Կանխվել է Դաղստան անօրինական հայկական արտադրանքի ներմուծման փորձը

«Աստարա» մաքսակետում և բեռնային տերմինալում մոտ տասը բեռնատարներից կազմված խցանում է առաջացել՝ ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով, հաղորդում է ՌԻԱ «Դաղստան»-ը։ Ինչպես հայտնել են Դաղստանի տրանսպորտի նախարարությունից, բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանմամբ ուղարկվեր Ռուսաստան։ Սակայն պարզվել է, որ իրանցի միջնորդները փորձել են փոխարինել փաստաթղթերը, որպեսզի ապրանքը ներկայացնեն որպես իրանական։ Դաղստանից վարորդներն արդեն … Read more

Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 4-ը ներառյալ. 1) դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 1272 հատ կամ օգտագործվել է 58%-ը 2) դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների … Read more

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության խարդախություններ

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից: Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։ Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են … Read more

ԱՄՆ-ը հայտարարում է Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման մասին

Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման վերաբերյալ միջանկյալ համաձայնության ձեռքբերմանը, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է այդ մասին հայտարարել օգոստոսի 5-ին։ Այդ մասին հայտնում է Axios-ը։ Համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ, միտված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմի և միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Երկու տարածաշրջանային աղբյուրների տվյալներով՝ … Read more

Օգոստոսի 4-ի կարևոր լուրերը

1. Ուկրաինական ԱԹՍ-ների նոր հարվածները Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին. Wildberries-ի կորուստները հասել են 280 միլիարդ ռուբլու Ուկրաինական անօդաչուները հարվածել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի տարածքներին: Զոհեր և վնասներ. Չեխով քաղաքի արդյունաբերական գոտում Wildberries-ի պահեստների վրա հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 6 մարդ: Հրդեհվել են պահեստներ, վնասվել են էլեկտրական ենթակայանն ու վարչական շենքը: Թիրախավորվել է … Read more

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակը

Սույն թվականի օգոստոսի 4-ին, Հայաստանի բանկերի միությունում հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակում, ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրեց ՀՀ բանկային համակարգի 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածում Միության կողմից իրականացված ծրագրերն ու ռազմավարական նախաձեռնությունները, որոնք ունեցել են շոշափելի արդյունքներ բանկային համակարգի զարգացման և ոլորտային համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Անդրադառնալով 2026 թվականի առաջին կիսամյակի … Read more

Հայաստանում դրամական փոխանցումների ծավալը աճել է 130%-ով

2026 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալն աճել է 130%-ով (2,3 անգամ – խմբ.)։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։ Նա պարզաբանել է, որ այս ցուցանիշներում ներառված են նաև ոչ առևտրային և առևտրային փոխանցումների … Read more

Իրանի շուրջ իրավիճակը և ռուսական սահմանափակումները ՀՀ տնտեսության վրա

Իրանի շուրջ անկայունության պատճառով մենք զգացել ենք և շարունակում ենք զգալ լոգիստիկ, ինչպես նաև էներգակիրների գների հետ կապված խնդիրներ։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ Մյուս կողմից, նրա խոսքով, զբոսաշրջային հոսքերի վերաուղղորդում է արձանագրվել Մերձավոր Արևելքից դեպի Հարավային Կովկաս։ Խաչատրյանը հավելել է, որ մայիսին զբոսաշրջության … Read more