Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական

Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին վեց ամսում Քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության 171 դեպք է արձանագրվել՝ 6 տոկոսով պակաս նախորդ տարվա … Read more

Եվրամիությունը 1,4 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային

Մենք նորից ականատես եղանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած սարսափելի դաժանություններին։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար։ Եվ մենք օգտագործում ենք բռնագրավված ռուսական ակտիվներից ստացված միջոցները՝ դա ապահովելու համար։ Այդ գումարից ևս 1,4 միլիարդ եվրո գումար կտրամադրենք Ուկրաինային։ Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում … Read more

Փոստային և սուրհանդակային ոլորտի հարկային դինամիկան

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը բացահայտել է ուշագրավ միտումներ փոստային և սուրհանդակային ծառայությունների շուկայում։ 2026թ․ առաջին կիսամյակում ոլորտի խոշոր խաղացողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2.358 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թ․ նույն ժամանակահատվածում այն կազմել էր 3.016 մլրդ դրամ։ Այսպիսով, նախորդ տարվա … Read more

Դոնալդ Թրամփը քննադատել է նավթային հսկաներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել ամերիկյան խոշորագույն նավթային կորպորացիաներին՝ նրանց մեղադրելով գերշահույթներ ստանալու մեջ, և կոչ է արել անհապաղ նվազեցնել վառելիքի գները սպառողների համար։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ ղեկավարն իր դժգոհությունն է հայտնել շուկայում տիրող իրավիճակից՝ մասնավորապես մատնանշելով ոլորտի առաջատարներին։ «Երբ մենք ավարտենք Իրանի հետ կապված հարցերը, կտեսնեք, թե … Read more

Պայթյուններ Դանուբում, ցամաքած Ռեյն և կանգնած ԱԷԿ․ Եվրոպան բախվում է դարի երաշտին

Եվրոպայում արձանագրվող անոմալ երաշտը տարածաշրջանի երկրներին ստիպում է դիմել ծայրահեղ միջոցառումների՝ տնտեսությունն ու էներգետիկ համակարգերը կոլապսից փրկելու համար։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին հայտնում է CNBC-ն։ Ծայրահեղ քայլեր Ռումինիայում 2026 թվականի օգոստոսի սկզբին Ռումինիան պատմության մեջ առաջին անգամ ստիպված է եղել կանգնեցնել իր ատոմակայանի միջուկային ռեակտորներից մեկը։ Դանուբ գետում ջրի մակարդակի կտրուկ անկման պատճառով վտանգվել էր … Read more

Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը

Ucom-ի աջակցությամբ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում տեղադրել է արևային էներգիայով աշխատող երկու ինքնավար (օֆֆգրիդ) կայաններ, որոնք կապահովեն վայրի բնության մշտադիտարկման տեսախցիկների անխափան և շուրջօրյա աշխատանքը։ Այս լուծումը հնարավորություն կտա FPWC-ի մասնագետներին շարունակաբար հետևել վայրի կենդանիների տեղաշարժին և վարքագծին, ուսումնասիրել վտանգված տեսակների միգրացիոն ուղիները, ինչպես նաև ուժեղացնել ապօրինի որսի և անտառային … Read more

Կենտրոնական բանկերը հունիսին ավելացրել են ոսկու պահուստները

World Gold Council-ի (WGC) վերջին տվյալներով՝ աշխարհի կենտրոնական բանկերը 2026 թվականի հունիսին իրենց ոսկեարժութային պահուստներն ավելացրել են 51.1 տոննայով։ WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմի փոխանցմամբ՝ ոսկու ակտիվ գնումների ծավալներով աշխարհում առաջատար դիրքերը շարունակում են պահպանել Լեհաստանն ու Չինաստանը։ Ընդ որում, Պեկինի համար հունիսը դարձել է ոսկու պաշարների անընդմեջ համալրման 20-րդ ամիսը։ Երկիր Հունիսի գործարքը (տոննա) Գործողության … Read more

Ռուսաստանը կարող է մերժել օտարերկրյա ներդրողներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենք, որը ռուսական ընկերություններին ու դատարաններին իրավունք է տալիս մերժել օտարերկրյա ներդրողներին ռուսական ակտիվների հետգնման (buyback) հարցում։ Օրենքը վերաբերում է այն օտարերկրյա սեփականատերերին, որոնք իրենց կապիտալը դուրս են հանել 2022 թվականի փետրվարի 22-ից հետո։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դատական կարգով հետգնման մերժման պայմանները Օրենքի համաձայն՝ ռուս … Read more

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում

Օգոստոսի 4-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)՝ Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մասահիրո Ուեկիին և Հայաստանում JICA-ի ծրագրի համակարգող Ռուզան Խոժիկյանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Արամ Ղազարյանը կարևորել է JICA-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալության աջակցությամբ իրականացված ծրագրերը նշանակալի ներդրում են ունեցել ՆԳՆ փրկարար … Read more

Իրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը

Իրանը կարող է թույլ տալ եվրոպական երկրներին ականազերծել Հորմուզի նեղուցը, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Այս գաղափարը կարող է առանցքային ջրային ճանապարհով նավագնացության վերականգնման մասին համաձայնագրի մաս դառնալ և օգնել դյուրացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները: Դիվանագետների խոսքով՝ վերջին շաբաթներին անցկացված փակ հանդիպումների ընթացքում Թեհրանը մեղմել է իր դիրքորոշումը: