Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 3,4 մլն դոլար

Հայաստանում մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 1 մլրդ 261 մլն 121,7 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 6-ին Կառավարության նիստում։ Միջոցները կուղղվեն շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմանը։

ԱԺ-ում վերելակի կառուցման համար հատկացվել է 71,5 հազար դոլար

Հայաստանի խորհրդարանում արտաքին վերելակի կառուցման համար հատկացվել է 25 մլն 992 հազար դրամ: Համապատասխան որոշումն օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։ Միջոցները հատկացվել են կառավարության պահուստային ֆոնդից։

Մաքսատուրքից ազատվել են 5 ընկերություններ․ հայտնի են արտադրական նոր ծրագրերը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում ընդունել է որոշումներ, որոնցով տեղական արտադրության խթանման նպատակով մի շարք ընկերությունների ազատել է ներմուծման մաքսատուրքերից։Ալյումինե կափարիչներից մինչև բարձրորակ զրահՄաքսային արտոնություն ստացած ընկերությունների թվում է «Universal Closures»-ը, որի ներմուծած հումքն ուղղվելու է ալյումինե կափարիչների արտադրությանը։Ընկերության անվանու…

Օգոստոսի 5-ի կարևոր լուրերը

1. ԱԺ-ում շարունակվում են փոխխոսնակների ընտրություններըՆորընտիր Ազգային ժողովն արդեն երրորդ օրն է, ինչ քննարկում է խորհրդարանի նախագահի տեղակալների ընտրության հարցը:ՔՊ թեկնածուները. Նախօրեին ԱԺ փոխնախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Այսօր քննարկումները շարունակվել են ՔՊ մյուս թեկնածուի՝ Վահագն Ալեքսանյանի շուրջ:Ընդդիմության դիրքորոշումը. «Հայաստան»…

Գյուղատնտեսության համաշխարհային քարտեզը

Գյուղատնտեսական արտադրության համաշխարհային ծավալը հասել է ռեկորդային 5,2 տրիլիոն դոլարի՝ ագրարային ոլորտը դարձնելով համաշխարհային տնտեսության առանցքային հենասյուներից մեկը։ Թեև աշխարհում ավելի քան 190 երկիր է զբաղվում գյուղատնտեսությամբ, ոլորտի արտադրողականության հիմնական ծանրությունը կենտրոնացած է մի քանի հսկաների ձեռքում։ Գլոբալ առաջատարները. «Մեծ քառյակը» Աշխարհի ընդհանուր գյուղատնտեսական արտադրանքի արժեքի գրեթե 60%-ն ապահովում է ընդամենը չորս երկիր՝ Չինաստանը, Հնդկաստանը, … Read more

Ադրբեջանում ջրի պակասը լուրջ մարտահրավեր է․ ՄԱԿ

Ադրբեջանում ջրի դեֆիցիտը գնալով ավելի լուրջ մարտահրավեր է դառնում։ Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Նասար Հայաթը։ Նրա խոսքով՝ համաշխարհային մասշտաբով քաղցրահամ ջրի ռեսուրսների շուրջ 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում։ «Ադրբեջանում ջրի պակասը գնալով ավելի սուր հիմնախնդիր է դառնում։ Ադրբեջանը բոլոր գետերի համար ստորին հոսանքի … Read more

Նվազագույն աշխատավարձը Եվրոպայում 2026-ին

«Եվրոստատի» հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում եվրոպական 29 երկրներից միայն ութն են հունվարից հուլիս ընկած հատվածում բարձրացրել նախքան հարկումը նվազագույն աշխատավարձի չափը։ Միևնույն ժամանակ, եվրոյի գոտում սպառողական գնաճը նույն վեց ամիսներին հասել է 3,2%-ի։ Euronews-ի փոխանցմամբ՝ աշխատավարձերի ինդեքսավորման բացակայության կամ դանդաղեցման հետևանքով բարձր գնաճով աչքի ընկնող մի շարք երկրներում նվազագույն աշխատավարձ ստացող … Read more

425 անձ տեղափոխվել է ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց

Հանցավոր դրսևորումների կանխում՝ հնարավոր օջախների վերահսկողությամբ, ապօրինի զենքերի ու թմրամիջոցների հայտնաբերում՝ թիրախային հակազդմամբ։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները նույն հետևողականությամբ հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ միայն հուլիսի 22-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում … Read more

Իրանի հետ բանակցությունների արդյունքները հայտնի կդառնան 48 ժամվա ընթացքում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքները պարզ կդառնան առաջիկա 48 ժամվա ընթացքում: «Մենք այդ մասին կիմանանք 48 ժամից»,- ընդգծել է նա, հաղորդում են ԶԼՄ-ները։ Թրամփի խոսքով՝ եթե Իրանը կրկին հետ կանգնի իր դիրքորոշումից, ապա «խիստ կպատժվի»։ «Նրանք դա գիտեն, նրանք դա հասկանում են»,- նշել է նա: Նա նաև … Read more

Ինչո՞ւ է Նոլանի «Ոդիսականը» փոթորկել կինոաշխարհը

Հավանաբար բոլորդ էլ արդեն հասցրել եք կարդալ Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականի» մասին կամ առնվազն տեղյակ եք ֆիլմի շուրջ ծավալված թեժ բանավեճերից։ Ոմանք այն համարում են Հոմերոսի էպոսի ձախողված էկրանավորում, մյուսները՝ Նոլանի հերթական կոմերցիոն հիթը։ Այս մասին գրում է Newmag ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն ու հավելում․ «Ես, անկեղծ ասած, միայն այսօր կարողացա դիտել ֆիլմը։ Ինձ չեմ … Read more