ԱԱԾ տնօրենը, ՊՊԾ և ԱՀԾ պետերը վերանշանակվել են

Վարչապետի որոշմամբ, Արամ Հակոբյանն էլ ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ՀՀ վարչապետի որոշմամբ, Քրիստինե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում։ Իր պաշտոնում վերանշանակվել է նաև ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։ Վարչապետի որոշմամբ, Արամ Հակոբյանն էլ ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է․ Վիզայի ժամկետանց մնալը կարող է հանգեցնել մուտքի մշտական արգելքի

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։  «Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։  Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի և ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մոտ 57,4 մլն դոլար է հատկացվել մարզային ճանապարհների և կլաստերային դպրոցների ենթակառուցվածքների վերանորոգմանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 6-ի նիստում ընդունել է որոշումների շարք, որոնցով խոշոր ֆինանսական միջոցներ են ուղղվում մարզային ճանապարհային ենթակառուցվածքների վերակառուցմանը, շինարարությանը և դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների բարեկարգմանը։ 1.6 մլրդ դրամ՝ դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհներին Գործադիրի որոշմամբ՝ 1 մլրդ 615 մլն 343 հազար դրամ (մոտ 4.4 մլն դոլար) է հատկացվել կլաստերային դպրոցներ տանող ճանապարհահատվածների … Read more

ՆԳՆ-ին հատկացվել է 405 հազար դոլար․ ինչ ուղղությմաբ կծախսվի գումարը

Հայաստանի ներքին գործերի նախարարության կարիքները հոգալու համար կհատկացվի 148 մլն 542,9 հազար դրամ։ Միջոցները կուղղվեն վարորդական իրավունքի ստացման գործնական քննություններ անցկացնելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների, Փրկարար ծառայության համար նախատեսված համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, ինչպես նաև այլ կարիքների բավարարմանը։

Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից

«Խաղաղության դատավարության» հերթական փուլը կարելի է համարել ավարտված: Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց ինչպես դատարանում ենք ասել՝ բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է և դատավարական կոլեգիան չէ, որ կայացնում է այդ վճիռը: Այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվի գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանը: «Դատավարական կոլեգիան … Read more

ՀՀ-ին վերադարձված գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքում գտնվող նկուղային տարածքը և հողամասը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու նախապատմությանը: Գլխավոր դատախազության Պետական … Read more

Վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը: Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Կունենա՞նք նոր Սահմանադրություն, թե՞ ոչ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցում անդրադարձել է Սահմանադրության տեքստի փոփոխությանը՝ շեշտելով, որ այն քննարկումների փուլում է։ «Հրապարակման մասով քննարկումները շարունակվում են»,- նշել է նախարարը և, խոսելով հանրաքվեի միջոցով Սահմանադրության փոփոխության հարցի մասին, ընդգծել է, որ բոլոր երկրներում է այդպես․ որպես կանոն, բոլոր Սահմանադրություններն ընդունվում են ժողովրդի կողմից։ «Եթե հատկապես խոսքը ժողովրդավար երկրների մասին է, և … Read more

Որքա՞ն այգի, զբոսայգի, պուրակ և անտառային տարածք է վերադարձվել Երևանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է 2025-2026 թվականների ընթացքում Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ու համայնքներին վերադարձված հանրային բարիքին՝ այգիներին, պուրակներին, զբոսայգիներին, անտառային տարածքներին: Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Լոռու մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում վերադարձված գույքերի մասին՝ մասնավորապես ընդգծելով. «Սյունիքի … Read more