Յունիսպորտը ջախջախեց Գերմանիայի չեմպիոնին և դուրս եկավ ՉԼ-ի հիմնական փուլ

Սպորտ
Պաշտոնական

Յունիսպորտը ջախջախեց Գերմանիայի չեմպիոնին և դուրս եկավ ՉԼ-ի հիմնական փուլ

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի հիմնական փուլի ուղեգիր, հայտնում է Armsport.am-ը։ 

Երևանում կայացած նախնական փուլի վերջին խաղում հայկական թիմը 5:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ:

«Յունիսպորտը» խմբային փուլն ավարտեց 100-տոկոսանոց ցուցանիշով՝ հաղթելով բոլոր երեք հանդիպումներում։ Ավելի վաղ երևանյան ակումբը 14:1 հաշվով ջախջախել էր իսլանդական «Ռեյկյավիկին» և 5:1 հաշվով առավելության հասել էստոնական «Տալինի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլը կմեկնարկի հոկտեմբերի վերջին։

Leave a comment