ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքները պարզ կդառնան առաջիկա 48 ժամվա ընթացքում:
«Մենք այդ մասին կիմանանք 48 ժամից»,- ընդգծել է նա, հաղորդում են ԶԼՄ-ները։
Թրամփի խոսքով՝ եթե Իրանը կրկին հետ կանգնի իր դիրքորոշումից, ապա «խիստ կպատժվի»։ «Նրանք դա գիտեն, նրանք դա հասկանում են»,- նշել է նա:
Նա նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն այսպես թե այնպես մասամբ բաց է։ «Մենք լիովին վերահսկում ենք նեղուցը»,-հավելել է Թրամփը: