Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը շարունակում է արդյունավետ գործողությունների շարքը Սաուդյան Արաբիայի բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիի» կազմում:

Սաուդյան Արաբիայի առաջնության չորրորդ տուրում «Ալ Ահլին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Ալ Խոլուդին»:

Էդուարդ Սպերցյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 66-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել անգլիացի հարձակվող Այվան Թոնիին: Հայ կիսապաշտպանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Էդուարդ Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում անցկացրած 5 պաշտոնական խաղում դարձել է 2 գոլի ու 4 ասիստի հեղինակ:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment