Իրանը կարող է թույլ տալ եվրոպական երկրներին ականազերծել Հորմուզի նեղուցը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Այս գաղափարը կարող է առանցքային ջրային ճանապարհով նավագնացության վերականգնման մասին համաձայնագրի մաս դառնալ և օգնել դյուրացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները:
Դիվանագետների խոսքով՝ վերջին շաբաթներին անցկացված փակ հանդիպումների ընթացքում Թեհրանը մեղմել է իր դիրքորոշումը: