Toyota-ի զուտ շահույթն աճել է 1.8 անգամ

Ճապոնական խոշորագույն Toyota Motor Corp. ավտոարտադրողը հրապարակել է 2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի (ապրիլ-հունիս) ֆինանսական հաշվետվությունը։ Ընկերության զուտ շահույթը և հասույթը գերազանցել են վերլուծաբանների սպասումները, ինչի ֆոնին ղեկավարությունը բարձրացրել է տարեկան կանխատեսումները։

Ֆինանսական հիմնական ցուցանիշները (Q1)

Ցուցանիշ

Փաստացի (Q1)

Նախորդ տարի

Quick-ի կանխատեսում

Զուտ շահույթ

1.48 տրլն իեն ($9.42 մլրդ)

841.3 մլրդ իեն

978.5 մլրդ իեն

Հասույթ

13.53 տրլն իեն (+10.4%)

12.25 տրլն իեն

13.09 տրլն իեն

Գործառնական շահույթ

1.06 տրլն իեն (-8.8%)

1.11 տրլն իեն (LSEG)

Վաճառված ավտոմեքենաներ

2.395 մլն միավոր (-0.7%)

Տարեկան կանխատեսումների բարելավում և buyback

Ուժեղ եռամսյակային արդյունքների ֆոնին Toyota-ն վերանայել է ընթացիկ ֆինանսական տարվա իր սպասումները․

  • Տարեկան հասույթ․ 54 տրիլիոն իեն (նախկին 51 տրիլիոնի փոխարեն)

  • Զուտ շահույթ․ 3.25 տրիլիոն իեն (նախկին 3 տրիլիոնի փոխարեն)

Բացի այդ, ավտոհսկան հաստատել է մինչև 1 տրիլիոն իեն ծավալով սեփական բաժնետոմսերի հետգնման (buyback) խոշոր ծրագիր։

Տարվա սկզբից Toyota-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 13%-ով՝ կազմելով 31.5 տրիլիոն իեն, սակայն ներկայացված ցուցանիշները լավատեսություն են ներշնչում ներդրողներին։

Leave a comment