Երեքշաբթի օրը ոսկու գինը փոքր-ինչ աճել է, քանի որ ներդրողները գնահատում էին ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների հետագա քաղաքականության վերաբերյալ հակասական ազդակները։
Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է էներգակիրների գների աճին և ուժեղացրել գնաճային մտահոգությունները, ինչը, Reuters-ի գնահատմամբ, կարող է դրդել կենտրոնական բանկերին բարձրացնել տոկոսադրույքները։ Թեև ոսկին համարվում է գնաճից պաշտպանող ակտիվ, տոկոսադրույքների աճը սովորաբար ճնշում է դրա գինը, քանի որ թանկարժեք մետաղը տոկոսային եկամուտ չի ապահովում։
Ներկայումս թրեյդերները սեպտեմբերին տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը գնահատում են 65%, այն բանից հետո, երբ ԴՊՀ-ն իր վերջին դրամավարկային նիստում պահպանեց նախկին քաղաքականությունը։
Kedia Commodities ընկերության տնօրեն Աջայ Կեդիայի կարծիքով՝ եթե սեպտեմբերին տոկոսադրույքի բարձրացման սպասումները թուլանան, դա կաջակցի ոսկու գների հետագա աճին։
Citi բանկը իր վերլուծական զեկույցում նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ակնկալում է ոսկու գների կայունացում կամ նույնիսկ որոշակի նվազում, սակայն դրանից հետո կանխատեսում է աճ՝ մինչև 4500 դոլար ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում և մինչև 5000 դոլար հաջորդ տարվա առաջին կեսին։
Reuters-ի տվյալներով՝ արծաթի սփոթ գինն աճել է 1.2%-ով՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց 58.89 դոլարի, պլատինը թանկացել է 0.9%-ով՝ մինչև 1 641.96 դոլար, իսկ պալադիումը՝ 0.9%-ով՝ մինչև 1 275.83 դոլար։