GTB Holdings-ն աջակցում է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ժառանգության պահպանմանը

Լուրեր | 2026/02/25 16:10 Փետրվարի 24-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և GTB Holdings ընկերությունը կնքեցին համագործակցության հուշագիր։ GTB Holdings-ը փետրվարի 21-ին մեկնարկած Ժամանակակից երաժշտության փառատոնի ռազմավարական գործընկերն է։ Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և GTB Holdings ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Հուշագրով Սիմֆոնիկ … Read more

Ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքները ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։Ամփոփմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, վարչական շրջանների դատախազներ և այլ ներկայացուցիչներ։Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է 2025 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցը՝ … Read more

«Զվարթնոց» օդանավակայանը՝ Եվրոպայի լավագույնների շարքում

Լուրեր | 2026/02/25 14:39 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների երկու անվանակարգում։ ASQ Customer Experience Awards-ը համարվում է ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից մեկը։ Այն շնորհվում է Airports Council International World միջազգային կազմակերպության կողմից։ Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական … Read more

17-ժամյա գրաֆիկը պայմանավորված է սեզոնային և տեխնիկական գործոններով

Լուրեր | 2026/02/25 14:32 «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաաբանում է ներկայացրել. «Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման … Read more

17-ժամյա գրաֆիկը պայմանավորված է սեզոնային և տեխնիկական գործոններով

Լուրեր | 2026/02/25 14:32 «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաաբանում է ներկայացրել. «Այս օրերին մամուլում «Վեոլիա Ջուր» ընկերության հրապարակած 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի հետ կապված հաղորդագրություններին և հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ.-ի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման … Read more

Փետրվարի 26-28-ը սպասվում են ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ

Լուրեր | 2026/02/25 14:28 Լեռնային շրջաններում կանխատեսվում են բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ։ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 26-ի ուշ երեկոյան, ինչպես նաև փետրվարի 27-28-ը, շրջանների մեծ … Read more

Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 7.6%-ով, սակայն մեկ ամսում գրանցվել է 48.3% անկում

Լուրեր | 2026/02/25 14:25 2025թ. հունվարին արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով։ 2026թ. հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%։ Միևնույն ժամանակ, նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսության ճյուղերում արձանագրվել է հետևյալ … Read more

Որտեղից է գալիս գումարը Հայաստան և ուր է գնում․ նոյեմբերյան փոխանցումների պատկերը

2025թ․ նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 498.5 մլն դոլար, մինչդեռ արտերկիր փոխանցվել է 321.6 մլն դոլար։ Արդյունքում դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 176.9 մլն դոլար։ Այս տվյալները վկայում են, որ փոխանցումների ընդհանուր հաշվեկշիռը շարունակում է մնալ դրական, սակայն երկրների կառուցվածքային պատկերը բավականին տարբերակված է․ մի … Read more

Լուվրի տնօրենը հրաժարական է տվել «դարի կողոպուտից» չորս ամիս անց

Լուրեր | 2026/02/25 13:15 Լուվրի ղեկավարությունը մասամբ պատասխանատու է ճանաչվել թագավորական զարդերի աղմկահարույց գողության համար։ Փարիզի Լուվրի տնօրեն Լորենս դը Կարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ թանգարանում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից չորս ամիս անց։ Փետրվարի 24-ին Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա հրաժարականի դիմումը։ … Read more

Երևանում սահմանվում է 17-ժամյա ջրամատակարարում․ ջուրը կմատակարարվի հստակ ժամերով

Երևանում սահմանվում է 17-ժամյա ջրամատակարարում․ ջուրը կմատակարարվի հստակ ժամերով Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը մայրաքաղաքի գերակշիռ մասում կգործի 17-ժամյա ջրամատակարարում։Այսպիսով, տարվա տաք ամիսներին խմելու ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։ Սահմանափակումները կվերաբերեն Երևանի բոլոր 12 վարչական շրջաններին։Բացառություն կկազմեն 2-3 վարչական շրջանների որոշ հասցեներ, որոնց համար նախատեսված են այլ կարգավորումներ։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ … Read more