GTB Holdings-ն աջակցում է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ժառանգության պահպանմանը


Լուրեր |


Փետրվարի 24-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և GTB Holdings ընկերությունը կնքեցին համագործակցության հուշագիր։

GTB Holdings-ը փետրվարի 21-ին մեկնարկած
Ժամանակակից երաժշտության փառատոնի ռազմավարական գործընկերն է։ Հուշագիրը
ստորագրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և GTB Holdings ընկերության հիմնադիր-տնօրեն
Գրիգոր Տեր-Ղազարյանը։

Հուշագրով Սիմֆոնիկ նվագախումբը և GTB
Holdings ընկերությունը համատեղում են ջանքերը՝ ուղղված հայ դասական և ժամանակակից
կոմպոզիտորական դպրոցի, դրա ավանդույթների ժողովրդականացմանը, ժառանգության
պահպանմանը և ճանաչման ընդլայնմանը հայ և արտասահմանյան ունկնդրի շրջանում:
Համագործակցության հուշագիրը միտված է հայ կոմպոզիտորական դպրոցի ժառանգության
թվայնացմանը, միջազգային հանրահռչակմանն ու պահպանմանը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է բիզնեսի աջակցությունը մշակույթի
ոլորտին, հատկապես ժամանակակից երաժշտությունը հանրահռչակող փառատոնին, որի շուրջ
դժվար է համախմբել գաղափարակից գործընկերների

«Ժամանակակից երաժշտության փառատոնն այն
բարդ ուղղությունն է, որի մասին շատ չենք խոսում
այն հեշտ հասկանալի և պոպուլյար երաժշտություն չի մատուցում։ Սակայն
մենք հպարտ ենք, որ Սիմֆոնիկ նվագախումբը երկար տարիներ հաջողությամբ իրականացնում
է այս փառատոնը, և կրկնակի հպարտ ենք, որ ունենք GTB Holdings ընկերության նման
ռազմավարական գործընկեր։ Այս համագործակցությունը մեզ թույլ կտա ավելի մեծ
նպատակներ սահմանել և առաջ գնալ
»։

 

Նշենք, որ Ժամանակակից երաժշտության փառատոնը
հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և
գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝
հայ
դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու և
հանրահռչակելու առաքելությամբ։

 

*գովազդ

Leave a comment