Լուրեր |
Լեռնային շրջաններում կանխատեսվում են բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ փետրվարի 26-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության առանձին շրջաններում կթափվեն ամսական նորմայի կրկնակիի չափ տեղումներ։
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 26-ի ուշ երեկոյան, ինչպես նաև փետրվարի 27-28-ը, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։
Լեռնային շրջաններում կանխատեսվում են բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մասնագետները կոչ են անում վարորդներին և բնակչությանը պահպանել զգուշություն՝ հատկապես լեռնային և բարձրադիր հատվածներում երթևեկելիս։