Լուրեր |
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը արժանացել է ASQ Customer Experience Awards հեղինակավոր մրցանակների երկու անվանակարգում։
ASQ Customer Experience Awards-ը համարվում է ուղևորների սպասարկման և փորձառության գնահատման ոլորտում համաշխարհային հեղինակավոր մրցանակներից մեկը։ Այն շնորհվում է Airports Council International World միջազգային կազմակերպության կողմից։
Մրցանակակիրները որոշվում են բացառապես ուղևորների անկախ և անմիջական գնահատականների հիման վրա՝ ստանդարտացված հարցումների միջոցով։
«Զվարթնոց» օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5-15 միլիոն ուղևոր սպասարկող եվրոպական օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել է 39 օդանավակայան։