Երևանում սահմանվում է 17-ժամյա ջրամատակարարում․ ջուրը կմատակարարվի հստակ ժամերով

Երևանում սահմանվում է 17-ժամյա ջրամատակարարում․ ջուրը կմատակարարվի հստակ ժամերով

Մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը մայրաքաղաքի գերակշիռ մասում կգործի 17-ժամյա ջրամատակարարում։Այսպիսով, տարվա տաք ամիսներին խմելու ջուրը կմատակարարվի ժամը 07:00-ից մինչև 24:00-ն։ Սահմանափակումները կվերաբերեն Երևանի բոլոր 12 վարչական շրջաններին։Բացառություն կկազմեն 2-3 վարչական շրջանների որոշ հասցեներ, որոնց համար նախատեսված են այլ կարգավորումներ։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնել են, որ իրենք պայմանագրային կողմ չեն և հարցը գտնվում է Ջրային կոմիտեի տիրույթում։

Լրացուցիչ պարզաբանումների և հասցեների հստակ ցանկի վերաբերյալ տեղեկատվություն պետք է ներկայացնի համապատասխան ոլորտային մարմինը։

Կարդալ ավելին

Leave a comment