Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական ավտոմեքենաները վտանգում են Եվրոպայի ավտոարդյունաբերությունը

Եվրոպական ավտոարդյունաբերությունը հայտնվել է աճող ճնշման տակ՝ Չինաստանից ավտոմեքենաների մատակարարումների կտրուկ աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգան նահանգում գտնվող General Motors-ի գործարանում ունեցած ելույթի ժամանակ։ Թրամփի խոսքով՝ եվրոպական շուկան արագորեն լցվում է չինական ավտոմեքենաներով, ինչի հետևանքով Եվրոպայի խոշոր ավտոարտադրողները, այդ թվում՝ Mercedes-Benz, BMW և Volkswagen, բախվում են լուրջ մրցակցային ճնշման։ … Read more

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը

Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։ Այս համագործակցությամբ IDBank-ը մեկնարկեց իր հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։ «35 տարվա կուտակած մեր մեծ փորձն ու գիտելիքը մենք շարունակելու ենք ծառայեցնել ոչ միայն մեր զարգացմանը, այլև մեր քաղաքի … Read more

Քաթարը կգործարկի սեփական ալմաստի բորսան

Քաթարի Ազատ տնտեսական գոտիների վարչությունը հայտարարել է Qatar Diamond Exchange ալմաստի բորսայի գործարկման մասին։ Այն կդառնա չմշակված և մշակված ալմաստների, ինչպես նաև այլ թանկարժեք քարերի առևտրի միասնական հարթակ և կգործի Դոհայի Ras Bufontas ազատ տնտեսական գոտում։ Բորսան կմիավորի ոլորտի բոլոր հիմնական ծառայությունները մեկ վայրում՝ առևտրային գործարքներ, քարերի սերտիֆիկացում, մաքսային ձևակերպում, անկախ գնահատում, ապահովագրություն և անվտանգ … Read more

Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին Չինաստանը մեծացրել է վերականգնվող էներգետիկայի ներդրումները

Չինաստանը զգալիորեն ավելացրել է ներդրումները վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Financial Times-ի փոխանցմամբ՝ տարվա առաջին կիսամյակում նախագծերի ֆինանսավորումը հասել է ռեկորդային 20.1 մլրդ դոլարի։ Queensland University-ի և Shanghai Green Finance & Development Center-ի հետազոտության համաձայն՝ այս ցուցանիշն արդեն գերազանցել է ամբողջ 2025 թվականի արդյունքը։ Ներդրումներից 11.8 մլրդ դոլարը բաժին է ընկել … Read more

Դոլարը և եվրոն նվազել են, ոսկու գինը՝ աճել. ՀՀ ԿԲ,28/07/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 28-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 366.54 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0442 դրամով և կազմել 4.661 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքը նվազել է 1.52 դրամով և կազմել 416.39 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 3.07 դրամով և կազմել 446.95 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 1.74 դրամով և … Read more

Nvidia-ն կարող է մինչև 250 մլրդ դոլարի ֆինանսական երաշխիք տրամադրել OpenAI-ին՝ ԱՄՆ-ում ԱԲ հզորություններից օգտվելու համար

Nvidia Corp.-ը քննարկում է OpenAI-ին ֆինանսական երաշխիք տրամադրելու հնարավորությունը, ինչը ԱԲ ընկերությանը կօգնի օգտվել ԱՄՆ-ում SoftBank Group-ի տվյալների մշակման կենտրոնի հաշվարկային հզորություններից, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Օհայո նահանգում կառուցվող SoftBank-ի 10 ԳՎտ հզորությամբ տվյալների մշակման կենտրոնի արժեքը, ներառյալ չիպերի ծախսերը, գնահատվում է ավելի քան 500 մլրդ դոլար, իսկ առաջին … Read more

Եվրագոտու պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է նավթի գների անկման ֆոնին

Եվրագոտու երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է նավթի գների անկման ֆոնին, ինչը թուլացրել է կարճաժամկետ գնաճային մտահոգությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ հարվածները դադարեցնելու որոշումից հետո։ Նավթի գներն ընկել են 9.5%-ով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանը հանգստյան օրերին դադարեցրել են փոխադարձ հարձակումները։ Դիմակայության դադարը մեծացրել է դիվանագիտական կարգավորման ակնկալիքները, ինչը կարող է … Read more

Mercedes-Benz-ի գործառնական շահույթը երկրորդ եռամսյակում աճել է

Գերմանական ավտոարտադրող Mercedes-Benz Group AG-ի՝ գործառնական շահույթը 2026 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 21.5%-ով՝ հասնելով 1.55 մլրդ եվրոյի, նշվում է ընկերության հաշվետվությունում։ Visible Alpha-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 1.6 մլրդ եվրո։ Ավտոարտադրողի զուտ շահույթն աճել է 16.4%-ով՝ հասնելով 1.07 մլրդ եվրոյի։ Հասույթը նվազել է 3.3%-ով՝ մինչև 32.06 մլրդ եվրո։ Մարդատար ավտոմեքենաներ արտադրող … Read more

Ֆրանսիայում սպառողների համակցված վստահության ինդեքսը հուլիսին բարձրացել է մինչև 86 կետ՝ գերազանցելով կանխատեսումը

Ֆրանսիայում սպառողական համակցված վստահության ինդեքսը հուլիսին հունիսի 84 կետից բարձրացել է մինչև 86 կետ՝ հասնելով մարտից ի վեր առավելագույն մակարդակին, վկայում են ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կբարձրանա մինչև 85 կետ։ Մայիսին՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և նավթի գների կտրուկ աճի ֆոնին, ինդեքսը նվազել էր մինչև վերջին … Read more

Արհեստական բանականության մասին լուրերի ֆոնին տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել

Համաշխարհային ֆոնդային շուկաներում արհեստական բանականության ոլորտի ընկերությունների արժեթղթերը կտրուկ էժանացել են։ ԱԲ ոլորտի տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի վաճառքը համաշխարհային շուկաներում թափ է հավաքում, հաղորդում է CNBC-ն։ Օրերս ասիական բորսաներում Samsung-ի և SK Hynix-ի արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել, ինչի հետևանքով հարավկորեական Kospi ինդեքսը նվազել է 10%-ով։ Վերջերս Ուոլ Սթրիթում Nvidia-ի բաժնետոմսերը վաճառողների ճնշման տակ են հայտնվել … Read more