SK Hynix-ի շահույթը երկրորդ եռամսյակում հասել է պատմական առավելագույնի

Հարավկորեական SK Hynix-ը հրապարակել է ռեկորդային եռամսյակային ֆինանսական արդյունքներ։ Չնայած ընկերությունը գրանցել է պատմական առավելագույն շահույթ, ցուցանիշները չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները, հաղորդում է CNBC-ն։ Հունիսին ավարտված եռամսյակում հիշողության չիպերի արտադրողի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 257%-ով՝ հասնելով 79.32 տրլն վոնի (54.55 մլրդ դոլար)։ Միևնույն ժամանակ, շուկան կանխատեսում էր 84 տրլն վոն հասույթ։ Ընկերության գործառնական շահույթը … Read more

Boeing-ը երկրորդ եռամսյակում կրճատել է զուտ վնասը և 8%-ով ավելացրել հասույթը

ԱՄՆ-ի Boeing Co. ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը 2026 թվականի երկրորդ եռամսյակում զգալիորեն կրճատել է զուտ վնասը և չափավոր աճ գրանցել հասույթի ցուցանիշում։ Միևնույն ժամանակ, ճշգրտված վնասը գերազանցել է շուկայի կանխատեսումները, իսկ հասույթը՝ դրանք գերազանցել, հաղորդում է Interfax-ը։ Ապրիլ-հունիս ամիսներին ընկերության զուտ վնասը կազմել է 428 մլն դոլար, կամ 0.67 դոլար մեկ … Read more

Մեծ Բրիտանիան պլանավորում է հատուկ պարտատոմսեր թողարկել՝ պաշտպանության ֆինանսավորումն ընդլայնելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է պաշտպանության լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու նպատակով հատուկ պետական պարտատոմսերի թողարկման հնարավորությունը, հաղորդում է CNBC-ն։ Նախաձեռնությունը աջակցում են գանձապետարանի կանցլեր Ջոն Հիլին և Անգլիայի բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Էնդի Հալդեյնը։ Փորձագետներն առաջարկում են ներդնել հարկային արտոնություններ ներդրողների համար՝ բանկային ավանդներում պահվող շուրջ 2 տրլն ֆունտ ստեռլինգի մի մասը ներգրավելու նպատակով։ Այս քննարկումների … Read more

Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է

Ֆասթ Բանկը ս․թ․ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը մասնակցում է Սևան ստարտափ սամմիթ 2026-ին որպես ռազմավարական գործընկեր։ Միջազգային բիզնես ֆորումը մեկ հարթակում համախմբել է ստարտափների հիմնադիրների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդների աշխարհի տարբեր երկրներից: Ֆասթ Բանկը միջազգային բիզնես ֆորումին ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, … Read more

Դոլարը և ոսկու գինը նվազել են, եվրոն՝ աճել. ՀՀ ԿԲ, 29/07/2026

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 29-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.34 դրամով և կազմել 366.2 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.0512 դրամով և կազմել 4.6098 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.57 դրամով և կազմել 416.96 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 446.64 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և … Read more

Google-ի մրցակիցները մինչև 10 մլրդ դոլար փոխհատուցում են պահանջում ԵՄ-ի ռեկորդային տուգանքներից հետո

Եվրոպայում Google-ի բիզնես գործելակերպի դեմ տարիներ շարունակվող պայքարը մտնում է նոր փուլ։ Reuters-ի փոխանցմամբ՝ Alphabet-ի նկատմամբ ԵՄ նոր կանոնակարգի շրջանակում առաջին պարտության արդյունքում ճանապարհ է բացվել մասնավոր փոխհատուցման հայցերի ալիքի համար, որոնց ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 10 մլրդ դոլարի։ Նոր հայցերի խթանը դարձել է Google-ի նկատմամբ կիրառված շուրջ 1 մլրդ դոլար տուգանքը՝ Թվային … Read more

Նավթատարները նոր սպառնալիքի պատճառով փոխում են երթուղին դեպի Եգիպտոս

Դատարկ գերխոշոր նավթատարները ուղևորվում են դեպի Եգիպտոսի միջերկրածովյան Սիդի Կերիր նավահանգիստ՝ Սաուդյան Արաբիայի նավթը բեռնելու համար, քանի որ Եմենի հութիների սպառնալիքներից հետո զգալիորեն նվազել է Կարմիր ծովում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր արտահանման տերմինալ մտնող նավերի թիվը։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Ինչպես հայտնում է լրատվական գործակալությունը՝ նավերի հետագծման ծառայությունների տվյալների համաձայն՝ առնվազն ութ գերխոշոր նավթատար … Read more

Ամունդի-Ակբա․ կենսաթոշակային ֆոնդերը կրկին գրանցել են դրական եկամտաբերություն

Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերը 2026թ․2-րդ եռամսյակում վերականգնվել են Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում գրանցված նվազագույն մակարդակներից և գրանցել են դրական եկամտաբերություն։ 2026թ․-ի 2-րդ եռամսյակի համար եկամտաբերությունը* ֆոնդերում կազմել է՝ Հավասարակշռված (AMBAL) ֆոնդ` 5․2%, Պահպանողական (AMCON) ֆոնդ՝ 4.3%, Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդ` 1․5%: Երեք ֆոնդերի ակտիվները 2026թ. հունիսի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 842.4 մլրդ դրամ, որից … Read more

Հունիսի կեսերից SpaceX-ի և Tesla-ի կապիտալիզացիան ընդհանուր առմամբ նվազել է 1.5 տրլն դոլարով

Հունիսի կեսերից SpaceX և Tesla ընկերությունների շուկայական կապիտալիզացիան ընդհանուր առմամբ նվազել է 1.5 տրլն դոլարով: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Նվազումը տեղի է ունեցել SpaceX-ի բաժնետոմսերի գների՝ առավելագույն ցուցանիշների համեմատ գրեթե 50%-ով անկման և նախորդ շաբաթ ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո Tesla-ի արժեթղթերի 18%-ով էժանացման ֆոնին։ Հաջորդ շաբաթ սպասվում է SpaceX-ի ֆինանսական հաշվետվության հրապարակումը, ինչպես նաև … Read more

ՀնդկաստանՀնդկաստանն աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցրել գերհարուստ մարդկանց թվովն աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցրել գերհարուստ մարդկանց թվով

Վերջին հինգ տարիների ընթացքում Հնդկաստանում դոլարային միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան չորս անգամ։ Ինչպես հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով կառավարության տվյալները, այժմ նրանց թիվը հասնում է 576-ի՝ նախկինում գրանցված 142-ի փոխարեն։ 2026 թվականի մարտին ավարտված ֆինանսական տարվա հարկային հայտարարագրերը ցույց են տվել, որ 576 հնդիկ հայտարարագրել է 1 մլրդ դոլար և ավելի … Read more