Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է պաշտպանության լրացուցիչ ծախսերը ֆինանսավորելու նպատակով հատուկ պետական պարտատոմսերի թողարկման հնարավորությունը, հաղորդում է CNBC-ն։
Նախաձեռնությունը աջակցում են գանձապետարանի կանցլեր Ջոն Հիլին և Անգլիայի բանկի նախկին գլխավոր տնտեսագետ Էնդի Հալդեյնը։ Փորձագետներն առաջարկում են ներդնել հարկային արտոնություններ ներդրողների համար՝ բանկային ավանդներում պահվող շուրջ 2 տրլն ֆունտ ստեռլինգի մի մասը ներգրավելու նպատակով։ Այս քննարկումների ֆոնին հեջ-ֆոնդերը 2026 թվականի առաջին կիսամյակում հնգապատկել են բրիտանական ընկերությունների բաժնետոմսերի նկատմամբ իրենց կարճ դիրքերի ծավալը։
Պատմականորեն Մեծ Բրիտանիան արդեն դիմել է նման փոխառությունների 1914 և 1917 թվականներին, սակայն առաջին թողարկման միջոցով ներգրավվել է ընդամենը 121 մլն դոլար։ Մեծ ճգնաժամի ընթացքում՝ 1932 թվականին, 5% կուպոնով պարտատոմսերը փոխարկվել են անժամկետ պարտատոմսերի՝ 3.5% եկամտաբերությամբ, իսկ 2014 թվականին կառավարությունն ամբողջությամբ մարել է մնացած 1.9 մլրդ ֆունտ ստեռլինգ պարտքը։