Արգենտինայի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորք ժամանած նախագահ Խավիեր Միլեյն այցելել է Քուինսի Ֆար Ռոքավեյ թաղամասում hրեական ուսումնական հաստատություն` յեշիվա։
Իսրայելի և հրեական համայնքի աջակից Միլեյին հանձնել են դպրոցի «Օհեւ Իսրայել» («Իսրայելի սիրահար») մրցանակը։ Նախագահն իսպաներենով ելույթ է ունեցել «Յեշիվա Դարխեյ Թորա»-ի աշակերտների առջև, իսկ հաստատությունից դուրս գալիս պարել է նրանց հետ։