SK Hynix-ի շահույթը երկրորդ եռամսյակում հասել է պատմական առավելագույնի

Հարավկորեական SK Hynix-ը հրապարակել է ռեկորդային եռամսյակային ֆինանսական արդյունքներ։ Չնայած ընկերությունը գրանցել է պատմական առավելագույն շահույթ, ցուցանիշները չեն արդարացրել վերլուծաբանների սպասումները, հաղորդում է CNBC-ն։

Հունիսին ավարտված եռամսյակում հիշողության չիպերի արտադրողի հասույթը տարեկան կտրվածքով աճել է 257%-ով՝ հասնելով 79.32 տրլն վոնի (54.55 մլրդ դոլար)։ Միևնույն ժամանակ, շուկան կանխատեսում էր 84 տրլն վոն հասույթ։ Ընկերության գործառնական շահույթը տարեկան աճել է գրեթե 557%-ով՝ կազմելով 60.54 տրլն վոն, մինչդեռ կանխատեսվում էր 64 տրլն վոն։ Նախորդ եռամսյակի համեմատ հասույթն աճել է 51%-ով, իսկ գործառնական շահույթը՝ 61%-ով։ Ընկերության գնահատմամբ՝ պահանջարկի կայուն աճը պայմանավորված է արհեստական բանականության ենթակառուցվածքներում ներդրումների ընդլայնմամբ։

Առաջին անգամ SK Hynix-ի պատմության մեջ ընկերության առաջին կիսամյակի համախառն հասույթը գերազանցել է 100 տրլն վոնը, ինչը պայմանավորված է առաջադեմ տեխնոլոգիաների նկատմամբ բարձր պահանջարկով։ Տեխնոլոգիական հսկան մատակարարում է տվյալների մշակման կենտրոնների սարքավորումների և սպառողական էլեկտրոնիկայի բաղադրիչներ, իսկ նրա խոշոր հաճախորդների թվում են ամերիկյան առաջատար կորպորացիաները, այդ թվում՝ Nvidia-ն, որի հետ վերջերս ընդլայնվել է համագործակցությունը՝ ավելի քան 500 մլրդ դոլար արժողությամբ բազմամյա համաձայնագրի շրջանակում։

Leave a comment