Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերը 2026թ․2-րդ եռամսյակում վերականգնվել են Մերձավոր Արևելքում հակամարտության արդյունքում գրանցված նվազագույն մակարդակներից և գրանցել են դրական եկամտաբերություն։
2026թ․-ի 2-րդ եռամսյակի համար եկամտաբերությունը* ֆոնդերում կազմել է՝
Հավասարակշռված (AMBAL) ֆոնդ` 5․2%,
Պահպանողական (AMCON) ֆոնդ՝ 4.3%,
Կայուն եկամտային (AMFIX) ֆոնդ` 1․5%:
Երեք ֆոնդերի ակտիվները 2026թ. հունիսի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 842.4 մլրդ դրամ, որից շուրջ 228 մլրդ․դրամը` ակտիվների 27%-ը ձևավորվել է կառավարման արդյունքում*։
Երկրորդ եռամսյակում Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածությունը պարբերաբար բարձրացնում էր շուկաների անկայունությունը։ Սակայն ԱՄՆ-Իրան հրադադարի շրջանակային համաձայնության և փոխըմբռնման հուշագրի (MoU) շուրջ հայտարարություններն որոշակիորեն մեղմել էին տարածաշրջանային էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները։ Արդյունքում էներգակիրների գները նվազել էին, իսկ ներդրողների տրամադրությունները բարելավվել, քանի որ թուլացել էին համաշխարհային էներգամատակարարման երկարատև խափանման շուրջ մտավախությունները։
Հրադադարի վերաբերյալ նորություններով պայմանավորված, ինչպես նաև արհեստական բանականության (AI) կապիտալ ծախսերի շուրջ լավատեսության վերականգնման պայմաններում՝ համաշխարհային բաժնետոմսերի շուկաներն աճել էին, ինչն իր հերթին մեծապես նպաստել էր Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դրական եկամտաբերությանը։
Միաժամանակ պարտատոմսերի եկամտաբերությունների շարժը չափազանց սերտորեն հետևում էր էներգետիկ շուկաների զարգացումներին։ Եռամսյակի կեսերին, երբ լարվածության սրման մտահոգություններն ուժեղացան, պետական պարտատոմսերի եկամտաբերությունները բարձրացան՝ հասնելով բազմամյա առավելագույն մակարդակների, սակայն հետագայում նվազեցին՝ ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնության շուրջ հուսադրող ազդակների ֆոնին։ Այնուամենայնիվ, արտասահմանյան պարտքային գործիքները սահմանափակել են եկամտաբերության աճը Պահպանողական և Կայուն եկամտային ֆոնդերում։
Տեղական ներդրումներից՝ ՀՀ պետական և կորպորատիվ պարտատոմսերը, ինչպես նաև ավանդները, դրական ազդեցություն են ունեցել բոլոր ֆոնդերի եկամտաբերության վրա, իսկ ՀՀ բաժնետոմսերը՝ Հավասարակշռված և Պահպանողական ֆոնդերի արդյունքների վրա։
Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի եռամսյակային եկամտաբերությանն ու ներդրումներին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ: https://amundi-acba.am/media/2026/07/28/Q2_26_Investment-and-performance.pdf
*Ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները ներառում են ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարները և ծախսերը:
Եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն հանդիսանում հստակ կողմնորոշիչ ապագա եկամտաբերության համար:
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․հունիսի 30-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են ավելի քան 842 մլրդ դրամ։ Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․4 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2026թ․ մարտի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 63 մասնաճյուղ։
Իրավական ծանուցում։ Սույն փաստաթուղթը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար։ Բացահայտված տեղեկատվությունը նախատեսված չէ որպես ներդրումային խորհրդատվություն կամ առաջարկություն՝ որևէ տեսակի ներդրումային որոշում կայացնելու (կամ կայացնելուց ձեռնպահ մնալու) համար և չի կարելի դրա վրա հիմնվել որպես այդպիսին։
Փաստաթուղթը հիմնված է «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից վստահելի համարվող աղբյուրների վրա։ Մինչև որևէ կենսաթոշակային ֆոնդին միանալը բոլոր պոտենցիալ մասնակիցները պետք է գնահատեն իրենց ռիսկի հակվածության համապատասխանությունը եկամտաբերության իրենց ակնկալիքներին և պետք է ուսումնասիրեն յուրաքանչյուր ֆոնդի համար գործող իրավական ակտերը: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցները ֆոնդի ընտրություն կատարելիս չպետք է հիմնվեն միայն սույն փաստաթղթի վրա: «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն չի կրում որևէ պատասխանատվություն, այդ թվում ուղղակի կամ անուղղակի, որը կարող է առաջանալ այս նյութում պարունակվող տեղեկատվության օգտագործման արդյունքում: «ԱՄՈՒՆԴԻԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն որևէ կերպ չի կարող պատասխանատու լինել տվյալ տեղեկատվության հիման վրա մասնակիցների կողմից ընդունված ներդրումային որոշումների համար: Ֆոնդերի նախկին եկամտաբերության ցուցանիշները չեն հանդիսանում վստահելի կողմնորոշիչ ընթացիկ կամ ապագա եկամտաբերության համար:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 0002 ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն: Գրանցված գրասենյակը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, տարածք 100-101 հասցեում:
«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: