Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2026թ. հունվար-մարտ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-մարտին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 1,760 մլն դոլար։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 4․55%-ով կամ 76․6 մլն դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 7․14%-ով կամ 49․2 մլն դոլարով և կազմել 639․3 մլրդ դոլար։ Ռուսաստանին … Read more

2026թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 8․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 3,610.7[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 8․3%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը աճել է 59․4%-ով և կազմել 1,584.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն նվազել է 22․2%-ով և կազմել 602.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 18․8%-ով և կազմել 939.4 մլն կՎտ … Read more

UBS-ը բարձրացրել է Porsche-ի վարկանիշը. «Իկոնան պատասխան հարված է հասցնում»

UBS-ը Porsche AG-ի (ETR) բաժնետոմսերի վարկանիշը բարձրացրել է մինչև «Գնել» և նպատակային գինը 40 եվրոյից հասցրել 60 եվրոյի, քանի որ սպորտային ավտոմեքենաների գերմանական արտադրողի բազմամյա վերակառուցման ծրագիրը սկսում է արդյունք տալ։ Porsche-ի բաժնետոմսերը աճել են 3,4%-ով։ «Իկոնան պատասխան հարված է հասցնում» վերնագրով վերլուծական գրության մեջ UBS-ի վերլուծաբանները մատնանշել են վերականգնման երեք հիմնական գործոն։ Դրանք են՝ … Read more

Եվրագոտու ՀՆԱ-ն առաջին եռամսյակում անսպասելիորեն նվազել է 0.2%-ով

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում եվրագոտու տնտեսությունը նախորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 0.2%-ով։ Սա վերջնական տվյալներն են: Նախնական տվյալներով հաղորդվում էր ՀՆԱ-ի 0.1% աճի մասին։ Trading Economics-ի կողմից հարցված փորձագետները նույնպես ակնկալում էին այդ գնահատականի հաստատումը։ Ցուցանիշի նվազումը գրանցվել է առաջին անգամ՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակից ի վեր։ Գնահատականի զգալի վերանայումը պայմանավորված է Իռլանդիայի տվյալների ճշգրտմամբ, … Read more

ԵՄ-ում բենզինի գները կտրուկ աճել են՝ նվազեցնելով վաճառքները

Եվրագոտու երկրներում ավտոմոբիլային վառելիքի վաճառքը նվազել է մինչև 2023 թվականից ի վեր նվազագույն մակարդակը։ Ինչպես հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթը, որի պատճառը բենզինի գների աճն է, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտությամբ։ Վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլից Եվրոպական միությունում բենզինի գները միջինում աճել են 13,6%-ով։ Դիզելային վառելիքի արժեքը ԵՄ 12 երկրներում բարձրացել է … Read more

Չինաստանի կողմից հեղուկացված բնական գազի գնումները կարող են սպառնալիք դառնալ Եվրոպայի համար

Չինաստանում հեղուկացված բնական գազի ներմուծումը կտրուկ աճում է․ երկիրն ավելացնում է գնումները՝ ամառվա շոգ ամիսներին էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը բավարարելու նպատակով։ Bloomberg-ի տվյալներով՝ Չինաստան մատակարարումների 30-օրյա շարժական միջինը հասել է օրական 178 հազար տոննայի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է՝ փետրվարի սկզբից ի վեր՝ մինչև Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելը։ Հոդվածում նշվում է, որ ապրիլի կեսերից աճող մատակարարումների ծավալներն … Read more

Մի քանի բանկ կարող է մինչև սեպտեմբերի 1-ը չհասցնել ապահովել թվային ռուբլով գործարքները

Մի քանի խոշոր բանկ կարող է մինչև սեպտեմբերի 1-ը չհասցնել գործարկել թվային ռուբլով գործարքների իրականացման հնարավորությունը։ Ռուսաստանի ԿԲ-ն նրանց թույլ կտա գործընթացն ավարտել մինչև 2026 թվականի վերջը, հայտնել է Ռուսաստանի բանկի ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան։ «Հավանականություն կա, որ բառացիորեն մի քանի բանկ՝ մեկը, առավելագույնը երկուսը, կարող են ամբողջությամբ չավարտել այս միջոցառումները։ Կարծում … Read more

Lexus-ը փոխել է իր որոշումը․ Tesla Model 3-ի «մրցակիցը» պատմության գիրկն է անցնում

Դեռ երեկ Lexus-ը պատկերում էր պայծառ ապագա, որտեղ ճապոնական էլեկտրամեքենաները մեկ լիցքավորմամբ անցնում են ավելի քան 1000 կմ և լուրջ մրցակցություն են ստեղծում Tesla Model 3-ի համար։ Սակայն իրականությունը շատ ավելի պրագմատիկ դուրս եկավ, քան գեղեցիկ կոնցեպտ-պատկերները։ Ըստ Kyodo News-ի՝ ընկերությունը պաշտոնապես դադարեցրել է Lexus LF-ZC կոնցեպտի սերիական տարբերակի մշակումը, որը պետք է դառնար ապրանքանիշի … Read more

Եվրոպայի գազի պաշարները ռիսկի տակ են հայտնվել Իտալիայի պատճառով

Եվրոպան փորձում է ավելացնել գազի պաշարները, սակայն բախվում է ոչ ակնհայտ խոչընդոտի․ խնդիրը ոչ միայն հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումներն են կամ պահեստարանների լցվածության նպատակային ցուցանիշները։ Reuters-ի փոխանցմամբ՝ առանցքային գործոն է դարձել Ալպերի ջրամբարների վիճակը, որոնցից մեծապես կախված է Իտալիայի հիդրոէներգետիկան։ Երբ Իտալիայում հիդրոէներգետիկան ակտիվ է աշխատում, այն նվազեցնում է գազի սպառումը և օգնում կայունացնել … Read more

CNN-ը հաշվել է, թե որքան ժամանակում Իլոն Մասկը կկարողանա ծախսել 1 տրիլիոն դոլարը

Իլոն Մասկը պատրաստվում է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը։ CNN-ի գնահատմամբ՝ խոսքը այնպիսի հսկայական կարողության մասին է, որի նմանը առևտրի և բիզնեսի պատմության ընթացքում երբևէ չի եղել։ Մասկը Tesla-ի գլխավոր տնօրենն է՝ մոտ 273 միլիարդ դոլարով: Սակայն եթե SpaceX ընկերության՝ հրթիռատիեզերական և տեխնոլոգիական բիզնեսի, նախնական հրապարակային առաջարկը հաջորդ շաբաթ կայանա նախատեսվածի համաձայն, նրա կարողությունը կարող է … Read more