2026թ.-ի հունվար-ապրիլին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,128 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,128 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 135․7 մլրդ դրամով կամ 13․7%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,002 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 7․6%-ով կամ 70․8 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել … Read more

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար-ապրիլ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,002,094.2 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․6% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 10․9%-ով և կազմել 295,507.3 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել … Read more

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2026թ. հունվար-ապրիլ

ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի 1,085,793.6 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2026թ․-ի հունվար-ապրիլին ԱԱՀ ծավալները 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 6․6%-ով և կազմել՝ 294,853.8 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 9․9%-ով և կազմել՝ 258,204.4 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի … Read more

Binance-ի ներկայացուցիչների մեկնաբանությունը

Բիթքոյնի և ավելի լայն կրիպտո շուկայի ներկայիս շտկումը գործոնների համադրության արդյունք է՝ կարճաժամկետ ներդրողների տրամադրության վատթարացումից մինչև համաշխարհային ֆինանսական շուկաներում կապիտալի լայնածավալ ռոտացիա: Վերջին շաբաթվա ընթացքում Բիթքոյնը կորցրել է ավելի քան 14%, իսկ վերջին չորս

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը արժանացել է «Տարվա ավտոապահովագրող» մրցանակին

Ավարտվեց Insuretek Armenia 2026 համաժողովը, որի շրջանակներում «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ը արժանացել է «Տարվա ավտոապահովագրող» մրցանակին։ Մեզ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը, որը մեր թիմի հետևողական աշխատանքի, հաճախորդների վստահության և գործընկերների աջակցության լավագույն գնահատականն է:

Իրանի պատերազմի պատճառով պարենամթերքի համաշխարհային գները պահպանվում են երեք տարվա առավելագույնի մոտ

Պարենամթերքի համաշխարհային գները պահպանվում են ավելի քան երեք տարվա ամենաբարձր մակարդակի մոտ, քանի որ արմավենու և սոյայի յուղերի գների նվազումը մասամբ փոխհատուցել է Իրանի հետ պատերազմի հետևանքով առանցքային գյուղատնտեսական ռեսուրսների մատակարարման խափանումները, գրում է Bloomberg-ը։ ՄԱԿ-ի պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը մայիսին նվազել է 0,2%-ով, քանի որ հացահատիկի և շաքարի գների աճը հավասարակշռվել է բուսական … Read more

Իրանի հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ցնցումը կդանդաղեցնի Մեծ Բրիտանիայի տնտեսությունը

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, 2026 թվականի երկրորդ եռամսյակում կկորցնի աճի թափը, քանի որ Իրանի հետ հակամարտությամբ պայմանավորված էներգետիկ ցնցումը կնվազեցնի տնային տնտեսությունների եկամուտները և կմեծացնի բիզնեսի ծախսերը, ուրբաթ հայտնել է Deutsche Bank-ը։ Բանկի՝ Մեծ Բրիտանիայի գծով գլխավոր տնտեսագետ Սանջայ Ռաջան հայտնել է, որ երկրի ՀՆԱ-ն, ամենայն հավանականությամբ, ապրիլին փոքր-ինչ կրճատվել է՝ առաջին եռամսյակի վերջում … Read more

Morgan Stanley-ն կանխատեսում է, որ SpaceX-ի հասույթը 2040 թվականին կհասնի 3,4 տրլն դոլարի

Ամերիկյան SpaceX-ի հասույթը 2040 թվականին կարող է հասնել 3,4 տրլն դոլարի, կարծում է Morgan Stanley բանկը՝ ընկերության IPO-ի գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Այս տվյալները ներառված են հետազոտության մեջ, որի արդյունքները բանկը ներկայացրել է առաջատար ներդրողներին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Morgan Stanley-ի գնահատմամբ՝ Իլոն Մասկի ընկերության ճշգրտված EBITDA-ն 2040 թվականին կարող է … Read more

Anthropic-ը կոչ է արել համաշխարհային դադար հայտարարել արհեստական բանականության զարգացման գործընթացում

Ամերիկյան Anthropic ընկերությունը կոչ է արել արհեստական բանականության առաջատար լաբորատորիաներին քննարկել տեխնոլոգիայի զարգացման տեմպերը դանդաղեցնելու հնարավորությունը։ Ընկերությունում նշում են, որ ԱԲ համակարգերն այնքան արագ են կատարելագործվում, որ մոտ ապագայում կարող են ընդունակ դառնալ զարգացնելու իրենք իրենց՝ առանց մարդու մասնակցության, ինչը հասարակության համար էական ռիսկեր է պարունակում։ Anthropic-ն ԱԲ-ի մշակման գործընթացի ավելի մեծ մասն աստիճանաբար փոխանցում … Read more

Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 94,77 դոլար

Ուրբաթ կեսօրին նավթի գնանշումները փոքր-ինչ նվազել են՝ Օմանում գտնվող խոշոր արտահանման տերմինալի բնականոն աշխատանքի մասին հաղորդումների ֆոնին։ Մոսկվայի ժամանակով ժամը 14:36-ի դրությամբ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,26 դոլարով կամ 0,27%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 94,77 դոլարի։ Նույն ժամանակահատվածում WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները NYMEX բորսայում թանկացել են … Read more