ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար-ապրիլ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,002,094.2 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․6% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 10․9%-ով և կազմել 295,507.3 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 38․6%-ով և կազմել 89,122.6 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 10․5%-ով և կազմել 73,616.9 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 13․1%-ով և կազմել 40,820.7 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 7․5%-ով և կազմել 4,220.2 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 23․9%-ով և կազմել 1,044.3  մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 107․2%-ով և կազմել 92,081.9 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 12%-ով և կազմել 12,780.0 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 23․7%-ով և կազմել 86,072.4 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 7․1%-ով և կազմել 306,827.9 մլն ՀՀ դրամ։

Leave a comment