Ձերբակալվել են Հարկադիրի նախկին պաշտոնյաներ և փաստաբան (PAN.am)

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պաշտոնյաների և փաստաբանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանք ձերբակալվել են: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:

Հետապնդումները հարուցվել են տարբեր կատարողական վարույթներով արգելադրված և վերադարձման ենթակա գումարները հանցավոր մեխանիզմի կիրառմամբ ենթադրաբար հափշտակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերն օրինականացնելու, ինչպես նաև այլ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար:

Factor.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում հիշատակված փաստաբանը Էդգար Հակոբյանն է։

Leave a comment