Եվրոպան հաջորդ ձմռանն ընդառաջ պահեստարաններ է մղել արդեն 16 մլրդ խմ գազ

ԵՄ երկրները ամառային սեզոնի սկզբից՝ 2026 թվականի ապրիլից, ստորգետնյա գազապահեստարաններ են մղել ավելի քան 16 մլրդ խմ գազ՝ զուտ հաշվարկով։ Խոսքը գազի ներարկման և դուրսբերման ծավալների մաքուր տարբերության մասին է։ Այս մասին վկայում են ՏԱՍՍ-ի հաշվարկները՝ Gas Infrastructure Europe-ի տվյալների հիման վրա։ Ներկայում Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են 42,8%-ով, ինչը 14,31 տոկոսային կետով ցածր է … Read more

Դոնալդ Թրամփի ընտանիքը ներդրողների վստահության շնորհիվ վաստակել է 2.3 միլիարդ դոլար

Այն պահից ի վեր, երբ Դոնալդ Թրամփը վերադարձել է Սպիտակ տուն, նրա ընտանիքը կրիպտոարժութային նախագծերից վաստակել է առնվազն 2.3 միլիարդ դոլար։ Հատկանշական է, որ նույն չափի՝ 2.3 միլիարդ դոլարի զուտ վնասներ է կրել ավելի քան մեկ միլիոն ներդրող, որոնք ներդրումներ են կատարել այդ նույն ակտիվներում։ Այս տվյալները ներկայացված են Reuters-ի հետաքննության մեջ։ Լրագրողները պարզել են, … Read more

ԱՄՆ-ում ակնկալում են հեղուկ ածխաջրածինների համաշխարհային պահանջարկի անկում՝ օրական 1.1 մլն բարելով

Հեղուկ ածխաջրածինների համաշխարհային պահանջարկը 2026 թվականին կնվազի օրական 1.09 մլն բարել ծավալով և կկազմի օրական 102.86 մլն բարել: Այս մասին նշվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության ամսական զեկույցում։ Մեկ ամիս առաջ գերատեսչությունը կանխատեսում էր համաշխարհային նավթային պահանջարկի խորհրդանշական աճ՝ օրական 180 հազար բարելով՝ մինչև օրական 103.97 մլն բարել։ «Նավթի պահանջարկի նվազմանը նպաստել են … Read more

Եվրոպային ֆինանսական ինքնիշխանություն է անհրաժեշտ

Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարման խորհրդի անդամ Մուլենը Փարիզում ունեցած ելույթի ընթացքում կոչ է արել ամրապնդել Եվրոպայի արժութային ինքնիշխանությունն ու վճարային համակարգերի անկախությունը։ Մուլենը հայտարարել է, որ եվրոյի դիրքի բարձրացման համար գոյություն ունի «ակնհայտ հնարավորություն»։ ԵԿԲ-ի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Եվրոպային անհրաժեշտ են եվրոյով արտահայտված անվտանգ ակտիվներ։ Մեկնաբանելով Ֆրանսիայի տնտեսության վիճակը՝ Մուլենը նշել է, որ … Read more

Հնդկաստանը ձգտում է ընդգրկվել Bloomberg-ի պարտատոմսերի ինդեքսում

Հնդկաստանի կողմից վերջերս պարտատոմսերի շուկայում իրականացված միջոցառումները նպատակ ունեն ապահովել երկրի ընդգրկումը Bloomberg Aggregate Bond Index-ում: Անանունության պայմանով այս մասին հայտնել է կառավարության պաշտոնյան։ Պաշտոնյայի խոսքով՝ Հնդկաստանի կառավարությունը ընդլայնում է ակտիվների վաճառքի ծրագրերը և ակնկալում է գերազանցել մինչև մարտ ավարտվող ֆինանսական տարվա համար սահմանված նպատակային ցուցանիշը։ Նա նաև նշել է, որ IDBI Bank-ում պետական բաժնեմասի … Read more

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 10/06/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հունիսի 10-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 3.38%-ով և կազմել 22,586,795.59 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 3.36%-ով և կազմել 61,302.20 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 3.84%-ով և կազմել 1,627.82 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.026554012 (-0.49%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է … Read more

2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 38%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 105,036.6 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 38%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 4,335.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 37․1%-ով՝ կազմելով 5,795.0 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 56․6%-ով և կազմել 458.7 … Read more

2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 43․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 19,843.3 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 43․8%-ով։ Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 31․7%-ով և կազմել 25,203.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն նվազել է 0․4%-ով և կազմել 45,176.9 հազար լիտր, … Read more

Հայկական կոնյակի արտադրությունը 2026թ. հունվար-ապրիլին աճել է 5․8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայկական կոնյակի արտադրության ծավալները կազմել են 4,775.5 հազար լիտր (100% սպիրտի)։ 2025թ. համադրելի ցուցանիշի (4,515.1 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները աճել են 5․8%-ով։ Հիշեցնենք, որ 2025թ.-ին արտադրվել է 14,396.9 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 27․4%-ով։ 2024թ.-ին արտադրվել է 19,818.5 … Read more

2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 15,771.5 մլն հատ սիգարետ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3%-ով։ Հիշեցնենք, որ 2025թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 35․4%-ով և կազմել 50,028.6 մլն հատ։ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով … Read more