CNN-ը հաշվել է, թե որքան ժամանակում Իլոն Մասկը կկարողանա ծախսել 1 տրիլիոն դոլարը

Իլոն Մասկը պատրաստվում է դառնալ աշխարհի առաջին տրիլիոնատերը։ CNN-ի գնահատմամբ՝ խոսքը այնպիսի հսկայական կարողության մասին է, որի նմանը առևտրի և բիզնեսի պատմության ընթացքում երբևէ չի եղել։

Մասկը Tesla-ի գլխավոր տնօրենն է՝ մոտ 273 միլիարդ դոլարով:

Սակայն եթե SpaceX ընկերության՝ հրթիռատիեզերական և տեխնոլոգիական բիզնեսի, նախնական հրապարակային առաջարկը հաջորդ շաբաթ կայանա նախատեսվածի համաձայն, նրա կարողությունը կարող է ավելանալ ևս 841 միլիարդ դոլարով։ Մասկին կպատկանի SpaceX-ի բաժնետոմսերի գրեթե կեսը, իսկ IPO-ի շրջանակում ընկերության ընդհանուր գնահատականը կազմելու է մոտ 1.77 տրիլիոն դոլար։

Այսպիսով, միայն այս երկու հրապարակային ընկերությունների շնորհիվ Մասկի կարողությունը կարող է հասնել մոտ 1.11 տրիլիոն դոլարի։

Միևնույն ժամանակ, Մասկի կարողությունը հիմնականում «թղթային» է, շոչ թե բանկում պահվող կանխիկ գումար։ Դրա արժեքը կախված է նրանից, թե ապագայում ներդրողները ինչպես կգնահատեն Tesla-ի և SpaceX-ի բաժնետոմսերը։

1 տրիլիոն դոլար. այս չափի գումոր մեկ մարդու կյանքի ընթացքում որևէ ողջամիտ ձևով ծախսելը գործնականում անհնար է։

CNN-ը նշում է, որ եթե մարդը յուրաքանչյուր ժամ ծախսեր 1 միլիոն դոլար՝ օրական 24 ժամ և տարվա բոլոր օրերին, ապա 1 տրիլիոն դոլարը ծախսելու համար կպահանջվեր ավելի քան մեկ դար։

Չափերի իրական մասշտաբն ավելի լավ պատկերացնելու համար CNN-ը նշում է, որ շուտով աշխարհում կլինեն բազմաթիվ խոշոր ակտիվներ և ընկերություններ, որոնց արժեքը կլինի ավելի փոքր, քան Իլոն Մասկի անձնական կարողությունը։

Leave a comment