Porsche-ը ճգնաժամի պատճառով կարող է կրճատել ևս 4000 աշխատատեղ

Գերմանական Porsche ավտոարտադրողը պատրաստում է ծախսերի կրճատման նոր ծրագիր, որի շրջանակում աշխատանքից կարող է ազատվել ևս 4 հազար աշխատակից։ Ճգնաժամի հիմնական պատճառներն են համարվում համավարակը, էներգակիրների գների աճը և չինական ավտոարտադրողների ուժեղացող մրցակցությունը։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, մարտին Porsche-ն հայտարարել էր մինչև 2029 թվականը աշխատակիցների թիվը ավելի քան 3.9 հազարով կրճատելու ծրագրի մասին։ Այժմ ընկերությունը … Read more

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 07/07/26

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հուլիսի 7-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 365.50 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 367.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (-1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 421.00 դրամ (-3.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.60 դրամ (+0.05 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.17 դր.): Կանխիկ … Read more

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 07/07/26

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները հուլիսի 7-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.09%-ով և կազմել 23,178,412.78 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.18%-ով և կազմել 63,075.66 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.11%-ով և կազմել 1,767.66 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.028024393 (-0.29%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է … Read more

Հունիսին Հնդկաստանում գրանցվել է ավտոմեքենաների և մոտոցիկլետների վաճառքի ռեկորդ

Հունիսին Հնդկաստանում վաճառված տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մոտոցիկլետների և սկուտերների թիվը հասել է տվյալ ամսվա համար ռեկորդային մակարդակի։ Ինչպես հայտնել է Հնդկաստանի ավտոդիլերների ասոցիացիաների ֆեդերացիան (FADA), վաճառքներն աճել են 21.8%-ով՝ 2025 թվականի հունիսի համեմատ՝ հասնելով 2.6 միլիոն միավորի։ Մանրածախ վաճառված ավտոմեքենաների թիվն աճել է 28.6%-ով՝ կազմելով 410 853 միավոր։ Այլընտրանքային վառելիքով աշխատող ավտոմեքենաների մասնաբաժինը ընդհանուր … Read more

Toyota-ն 3.6 մլրդ դոլար կներդնի պիկապների արտադրությունը Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխելու համար

Toyota Motor-ը հայտարարել է 3.6 միլիարդ դոլարի ներդրման մասին, որի նպատակն է միջին չափի Tacoma պիկապների արտադրությունը Մեքսիկայից տեղափոխել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում գտնվող իր գործարան։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ներդրումների շնորհիվ ԱՄՆ-ում կստեղծվի 2000 նոր աշխատատեղ, գործարանում կգործարկվի երկրորդ հավաքման գիծը, իսկ տարեկան արտադրական հզորությունը … Read more

Strategy-ն վաճառել է 216 միլիոն դոլարի բիթքոյն

Ամերիկյան ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող Strategy Inc. ընկերությունը նախորդ շաբաթ վաճառել է ընդհանուր 216 միլիոն դոլար արժողությամբ բիթքոյն: Այս մասին հայտնել է ընկերությունը։ Փորձագետների գնահատմամբ՝ սա 2020 թվականից, երբ ընկերությունը սկսեց ձևավորել իր կրիպտոակտիվների պորտֆելը, սա բիթքոյնի ամենախոշոր վաճառքն է։ Ընդհանուր առմամբ՝ այդ ժամանակահատվածում սա ընկերության կողմից իրականացված ընդամենը երրորդ վաճառքն է։ Strategy-ն նաև հայտնել … Read more

Իսպանիան 2026 թվականին կարող է ընդունել 100 միլիոն զբոսաշրջիկ

Իսպանիան, ամենայն հավանականությամբ, այս տարի կընդունի 100 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, քանի որ ամառային սեզոնին ակնկալվում է այցելուների թվի աճ։ Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Ժորդի Էրեուն։ Նրա խոսքով՝ աճին նպաստում է նաև Մերձավոր Արևելքում տիրող անորոշ իրավիճակը։ 2025 թվականին Իսպանիա է այցելել 96.8 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է և 3.2%-ով գերազանցում է … Read more

Ինչպես է արհեստական բանականությունն օգնում ավելի շատ շամպուն և թխվածքաբլիթ արտադրել

Արհեստական բանականության շնորհիվ ֆրանսիական L’Oréal կոսմետիկ ընկերությունը նոր արտադրանքի մշակման արագությունը մեծացրել է չորս անգամ։ Օրինակ՝ ընկերությունն օգտագործել է արհեստական բանականությունը՝ մաշկի խնամքի միջոցներում առկա այնպիսի մոլեկուլներ հայտնաբերելու համար, որոնք հնարավոր է կիրառել նաև շամպունների արտադրության մեջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության ղեկավարներից մեկը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, սպառողական ապրանքներ արտադրող այլ խոշոր … Read more

Մերձավոր Արևելքի պատերազմը նվազեցրել է Ֆրանսիայի վառելիքային հարկերից ստացվող եկամուտները

Մայիսի վերջին Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսքյուրը հայտարարել էր, որ մայիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի սպառումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14%-ով՝ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով վառելիքի գների աճի պատճառով։ Այս մասին գրել է ֆրանսիական Le Monde թերթը։ Պետական հաշվապահության նախարար Դավիդ Ամիելը հուլիսի 6-ին RTL ռադիոկայանի եթերում հայտնել է, որ 2026 թվականի … Read more

Saudi Aramco-ն ռեկորդային չափով նվազեցրել է Ասիայի համար նախատեսված նավթի գները

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը Saudi Aramco-ն օգոստոսի համար նվազեցրել է ասիական շուկային մատակարարվող իր նավթի վաճառքի գները։ Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության տվյալներին, սա վերջին 25 տարվա ընթացքում գրանցված ամենախոշոր գնանկումն է։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Arab Light տեսակի նավթի գինը Ասիայի գնորդների համար նվազեցվել է 11 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Արդյունքում … Read more