Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը Saudi Aramco-ն օգոստոսի համար նվազեցրել է ասիական շուկային մատակարարվող իր նավթի վաճառքի գները։ Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության տվյալներին, սա վերջին 25 տարվա ընթացքում գրանցված ամենախոշոր գնանկումն է։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Arab Light տեսակի նավթի գինը Ասիայի գնորդների համար նվազեցվել է 11 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Արդյունքում այն դարձել է տարածաշրջանային հենանիշային գնից 1.5 դոլարով ցածր։
Bloomberg-ի տեղեկություններով՝ Arab Light-ի նոր գինը զգալիորեն տարբերվում է շուկայի սպասումներից։ Թրեյդերները կանխատեսում էին, որ գինը կնվազի 8 դոլարով՝ մեկ բարելի դիմաց, մինչդեռ իրական նվազեցումը կազմել է 11 դոլար։