24news
Զելենսկին մտահոգված է Աբու Դաբիում կայանալիք Ուկրաինա-Ռուսաստան հանդիպման հնարավոր հետաձգմամբ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված էր մարտի 5-8-ը Աբու Դաբիում։ Ըստ APA-ի, այս մասին ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Կիևը չի կարող հաստատել, որ հանդիպումը կկայանա։ «Շարունակվող ռազմական գործողությունների պատճառով մենք չենք կարող հաստատել, որ հանդիպումը … Read more
Արարատ Միրզոյանն ու ԵՄ հանձնակատարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների և այցերի օրակարգային հարցեր: —00—ԼԱ
Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև ՀՀ-ին, այստեղ գաղտնիք չկա. դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև ՀՀ-ին, այստեղ գաղտնիք չկա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը … Read more
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ինտենսիվ կերպով աշխատում է Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր հայ համայնքների հետ՝ մշտապես հետևելով իրավիճակին և պահպանելով կապը տեղական կառույցների ու դեսպանությունների միջոցով։ Վերջին տվյալներով՝ հայերի շրջանում տուժածների կամ զոհերի մասին տեղեկատվություն չկա, իսկ թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ զանգ՝ հիմնականում ԱՄԷ-ում գտնվող ՀՀ … Read more
Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն սերտ համագործակցությունը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 2026 թվականի մարտի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։ Արտգործնախարարության տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, Մերձավոր Արևելքում լարվածության աճի և անվտանգության ռիսկերի վերաբերյալ։ Կողմերը ընդգծել են տարածաշրջանային էսկալացիայի ավելի լայն աշխարհագրության տարածման անընդունելիությունը … Read more
Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցցանցերում շրջանառվող այն պնդումները, թե Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Նշվել է, որ նման լուրերը կեղծ են։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ոչ մի երկրին պատկանող բազա չկա։ Թուրքիայի Հանրապետության օդային, ցամաքային և ծովային … Read more
Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է սոցցանցերում շրջանառվող այն պնդումները, թե Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Նշվել է, որ նման լուրերը կեղծ են։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ոչ մի երկրին պատկանող բազա չկա։ Թուրքիայի Հանրապետության օդային, ցամաքային և ծովային … Read more