ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
2026 թվականի մարտի 2-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև։
Արտգործնախարարության տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, Մերձավոր Արևելքում լարվածության աճի և անվտանգության ռիսկերի վերաբերյալ։
Կողմերը ընդգծել են տարածաշրջանային էսկալացիայի ավելի լայն աշխարհագրության տարածման անընդունելիությունը և նշել են հարցերը դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա լուծելու կարևորությունը։
Նշվել է, որ առկա մարտահրավերների պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը դառնում է ավելի կարևոր։
—00—ՄԱ