ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված էր մարտի 5-8-ը Աբու Դաբիում։
Ըստ APA-ի, այս մասին ՌԲԿ-Ուկրաինային տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Կիևը չի կարող հաստատել, որ հանդիպումը կկայանա։
«Շարունակվող ռազմական գործողությունների պատճառով մենք չենք կարող հաստատել, որ հանդիպումը կկայանա Աբու Դաբիում։ Սակայն այն չի չեղարկվել», – ընդգծել է նա։
Զելենսկին հավելել է, որ հանդիպումը անպայման պետք է տեղի ունենա, քանի որ այն կարևոր է Կիևի համար։
—00—ՄԱ