Հայաստանը դարձնելու ենք արտադրական և տեխնոլոգիական պետություն․ Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության տնտեսական ծրագրի կարևոր դրույթները։ Հայաստանը դարձնելու ենք արտադրական և տեխնոլոգիական պետություն։ Ստեղծելու ենք արդյունաբերական գոտիներ, ապահովելու ենք ոչ միայն արդյունաբերական աճ, այլև տարածքային համաչափ զարգացում։ Արդյունաբերական գոտիների համար սահմանելու ենք գրեթե զրոյական հարկային համակարգ՝ պարզ վարչարարությամբ։ Գյուղատնտեսության ոլորտում ստեղծելու ենք ամբողջական շղթա՝ հողից … Read more

Տեսչական մարմինը Կոտայքի մարզում գազի շարժական լցակայանի գործունեություն է դադարեցրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, tեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի մասնագետների կողմից տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում՝ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ իրականացվել է վերահսկողություն, որի արդյունքում պարզվել է, որ քաղաքացու կողմից՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, Գեղաշեն գյուղի սկզբնամասում կայանված «ԶԻԼ-130» … Read more

ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Խանանյանը դիմել է հոգևոր իր եղբայրներին։ «Այսօր Հայաստանում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել ցանկացած պահի հայտնվել կառավարության ճնշումների տակ։ Մարդն այլևս պարտավոր չէ մտածել իր կյանքի կամ ապագայի մասին, քանի որ Եկեղեցու և ժողովրդի բարօրությունը վեր է կանգնած իր սեփական կյանքից։ … Read more

Արցախի նախագահի հրամանագրով ձևավորվել է խորհրդակցական մարմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News 2026 թվականի փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով ձևավորվել է «Հանրային խորհուրդ» խորհրդակցական մարմին։ Խորհրդի կանոնադրությունը հաստատվել է համապատասխան ընթացակարգով։ Խորհրդի նախագահ է նշանակվել Գեորգի Միքայելի Պետրոսյանը։   —00—ՄԱ

Բեյրութում սպանվել է «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Բեյրութում սպանվել է «Հըզբոլլահ» շարժման հետախուզության ղեկավար Հուսեյն Մաքլեդը, հայտնում են Իսրայելի պաշտպանության ուժերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել են յոթ բարձրաստիճան գեներալներ, որոնցից հինգը ծառայել են Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսում: Հարվածների հետևանքով զոհվել են Գերագույն գլխավոր հրամանատարի գրասենյակի ղեկավար գեներալ Մոհամմադ Շիրազին և … Read more

Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Մարտի 2-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի … Read more

ՌԴ զորքը 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Խարկովի մարզում և ԴԺՀ–ում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Ռեզնիկովկա և Դրոբիշևո բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ Նշվում է, որ Ռեզնիկովկան վերահսկողության տակ են վերցրել «Հարավ», Դրոբիշևոն՝ «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։ Հաղորդվում է նաև, որ «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կրուգլոյե բնակավայրը։ —00—ՄԱ