Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև ՀՀ-ին, այստեղ գաղտնիք չկա. դեսպան

Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս կհասցնի նաև ՀՀ-ին, այստեղ գաղտնիք չկա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդը, պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշ երկրների նկրտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիրների տակ թաքնված կրակների նման են, սակայն դրանք դեռ առկա են։ Ըստ այդմ էլ մեր սրտի ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված վկա և մեզ օգնական․ այս պատերազմում Իրանը պարտություն չկրի, իսկ Հայաստանը դրա հետևանքով վնաս չկրի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment