«Անցկացման վայրն անփոփոխ է»․ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է․ Տեր Եսայի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, Armenia Sputnik–ին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Անցկացման վայրն անփոփոխ է»,- հայտնեց տեր Եսային։ Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ … Read more

Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 10-ի ցերեկը, փետրվարի 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, փետրվարի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի … Read more

ԱՄՆ փոխնախագահը սոցցանցի էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News ԱՄՆ փոխնախագահ Վենսը X սոցցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ իր այցի մասին գրառումը, որտեղ երկու անգամ հիշատակել էր «Հայոց ցեղասպանությունը» տերմինը։ Գրառումը մի քանի ժամ մնացել է էջում, ապա ջնջվել: Որոշ ժամանակ անց Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը գրառում է տեղադրել՝ զուտ Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում … Read more

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ:Հանդիպմանը մասնակցել է «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված ընթացիկ և հնարավոր նոր նախաձեռնությունները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում … Read more

Ամերիկայի փոխնախագահն այլ բան է ասել, թարգմանվել է մի այլ բան. Շիրազ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News Սկսում եմ տարվա «Լավագույն սուտը» մրցանակաբաշխությունը և առաջին հորիզոնականում այսօրվա իշխանական քարոզիչներն են: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանը: «Ամբողջ խնդիրը հետևյալն է. երեկ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում եղել է բովանդակային այլ բան, բայց թարգմանվել լրիվ այլ մի բան։ Ամերիկայի … Read more