Ամերիկայի փոխնախագահն այլ բան է ասել, թարգմանվել է մի այլ բան. Շիրազ Մանուկյան

Սկսում եմ տարվա «Լավագույն սուտը» մրցանակաբաշխությունը և առաջին հորիզոնականում այսօրվա իշխանական քարոզիչներն են: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանը:

«Ամբողջ խնդիրը հետևյալն է. երեկ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքում եղել է բովանդակային այլ բան, բայց թարգմանվել լրիվ այլ մի բան։

Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է՝ ենթադրվում է մոտ 5 միլիարդ դոլար նախնական ամերիկյան արտահանում, և ոչ թե ներդրում, և, շարունակեմ, ևս 4 միլիարդ դոլար՝ երկարաժամկետ սպասարկման պայմանագրեր, սպասարկման պայմանագրեր և ոչ թե ներդրում»,-նշել է նա:

 

—00—ԼԱ

Leave a comment