«Անցկացման վայրն անփոփոխ է»․ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է․ Տեր Եսայի

Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, Armenia Sputnik–ին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Անցկացման վայրն անփոփոխ է»,- հայտնեց տեր Եսային։

Հիշեցնենք, որ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հայաստանում տիրող իրավիճակն էր, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։

—00—ՄԱ

Leave a comment