0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի և դա նշանակում է ստվերի մեծացում. մեզ համար անընդունելի է նման մոտեցումը. Հակոբյան

0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի և դա նշանակում է ստվերի մեծացում. մեզ համար անընդունելի է նման մոտեցումը. Հակոբյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես դեռ չեմ տեսել մասնագիտական խորը հիմնավորումներ, որոնք թույլ կտային այդ տեսանկյունից հարցին անդրադառնալ: Հորդորս սա կլինի քաղաքական գործիչներին, որ մենք խոսեինք ցանկացած թիրախ դնելուց առաջ, դրա հիմքում ընկած հիմնավորումների մասին, որոնք թույլ կտային կառուցողական քննարկումներ բացել»,- հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառալով «Մեր ձևով» շարժման փոքր բիզնեսին հարկերից ազատելու մասին հայտարարությանը՝ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ 0 տոկոս հարկն անընդունելի է ցանկացած իրավիճակում. «Իմ կարծիքով՝ ցանկացած մարդ ինչ-որ չափով պետք է մասնակցի պետության և պետականաշինության կայացմանը: Մարդիկ այդ փոքր ներդրումն անելով ավելի պահանջատեր են դառնում, կարող են պետությունից ակնկալել բազմաթիվ, ավելի մեծ աջակցություններ: 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի և դա նշանակում է ստվերի մեծացում: Մեզ համար անընդունելի է նման մոտեցումը, որովհետև կարծում ենք, որ դա կարող է բերել ստվերի էական աճի»:

Ներկայացնելով Կառավարության մոտեցումը փոքր և միջին բիզնեսին՝ Հակոբյանը նշեց. «Պետք է հոգատար լինել փոքր և միջին ձեռնարկատիրության հանդեպ, պետք է ունենալ հնարավորինս փոքր հարկեր, հնարավորինս հեշտ վարչարարություն»:

Leave a comment